Բաժիններ՝

Մահացել է Արա Մնացականյանը

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ ս/թ․ մարտի 27-ին կյանքից անժամանակ հեռացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար, փորձառու դիվանագետ Արա Վլադիմիրի Մնացականյանը, ով իր բարձր մասնագիտական գործունեությամբ երկար տարիներ ՀՀ ԱԳՆ-ի ներքո ծառայել է Հայաստանի Հանրապետությանը։

«Դեսպանության ողջ անձնակազմի անունից մեր խորին վշտակցությունն ենք հայտնում Արա Մնացականյանի հարազատներին, մտերիմներին և բոլոր գործընկերներին։

Հայտնում ենք նաև, որ Մոսկվայում նախատեսված Ա․ Մնացականյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա ս/թ․մարտի 29-ին, ժամը՝ 14:00-ից 15:00-ը (հասցե՝ Ստրոմինկա փ․7, կ․ 10 – Բախրուշին եղբայրների անվ․ հ․5 քաղաքային հիվանդանոց)»,– ասվում է ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031