ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ։
Հունիսի 2-ին 4-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են զենիթահրթիռային համալիրների կրակային վարժանքներ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերն այսօր խորհրդարանում իրենց ելույթների մեծ մասն ուղղեցին ԲՀԿ-ական պատգամավորների, մասնավորապես՝ Նաիրա Զոհրաբյանի ելույթին:
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը։ Խաչատրյանը 63 տարեկան էր։
Հունիսի 3-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, 26-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Կառավարությունից հայտնում են, որ բրիֆինգին կմասնակցեն նաև ոստիկանության պետ Արման Սարգսյանը և քաղաքացի Արմինե Կարապետյանը: Վերջինս ու նրա 12-ամյա որդին վարակվել են կորոնավիրուսով և արդեն իսկ ապաքինվել:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 42 նոր դեպք, 7 առողջացած եւ մահվան 1 նոր դեպք:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ երկրում վարակվածների թիվն ու մահացածների վիճակագրությունը կրկին ահագնացող է:
«Արսեն Թորոսյանի ասելը մի բան էր, բայց որ այսքան մահեր կլինեն, այսքան վարակվածներ՝ անելանելի վիճակ է տիրում: Դեռ մարտի կեսին մեր քաղաքական ուժն ասել էր, որ դիմակների խիստ կիրառում և թեստավորում պետք է լիներ: Անցել է արդեն երեք ամիս, և այն ժամանակ, երբ Կառավարության ղեկավարը խորհրդարանում ասում էր, որ մեկ-երկու ամիս են սահմանում, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի համար, ես ասում էի՝ դա շատ քիչ է: Հիմա դուրս եկավ, որ այդ սցենարը չի աշխատում, հիմա պլան Բ-ն կա՞, թե՞ չկա, ես չգիտեմ, որովհետև երկու ամսվա սցենարն արդեն տապալվել է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը:
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրադրությանն ու ՀՀ իշխանությունների հակահամաճարակային քաղաքականությանը։
Մոտ մեկ ամիս առաջ՝ մայիսի 8-ին, Հայաստանի Ազգային գրադարանի թվային արխիվի հրդեհից և գրեթե մեկ ամիս Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանների աշխատանքի դադարից հետո, նախորդ երկու օրերին փորձարկվել են գրադարանի էլեկտրոնային շտեմարանները: Արդյունքում՝ արդեն այսօրվանից գրադարանի թվային շտեմարանները կրկին հասանելի են՝ 24-ժամյա ռեժիմով: Այսօր տեղեկացրեց Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանը:
Չնայած ներկայիս համաշխարհային ճգնաժամին՝ հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից շարունակում են աջակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
2020թ. հունիսի 2-ին՝ ժամը 15:20-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի տարածքում գտնվող «Մեյմանդար» կոչվող շուկայի մուտքի դիմաց մի խումբ անձինք շրջել են իր կողմից կայանված, իրեն պատկանող ավտոմեքենան՝ պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս:
Հունիսի 3-ը և 6-ը շրջանների զգալի մասում, 5-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Արտակարգ դրության ընթացքում միրգ-բանջարեղենի առևտուրը չի արգելվել, բայց մեր հարցումները ցույց տվեցին, որ համավարակի հետևանքները զգացել են նաև շուկաների աշխատակիցները: «Մեյմանդար»-ի շուկայում վաճառողների մեծ մասը պնդում է, որ առևտուրը պակասել է, ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել, չնայած դրան, իրենցից շատերը որևէ պետական աջակցություն չեն ստացել, քանի որ գյուղմթերքի առևտրի ոլորտում սահմանափակումներ չեն եղել:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է արել քաղաքացիներին միասին պայքարել համավարակի տարածման դեմ:
Մի քանի շաբաթ առաջ գրել էի Փարաքար համայնքում տիրող հակակորոնավիրուսային տխուր պատկերի մասին։
Այսօր ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին, թե կորոնավիրուսով վարակված դեպքերի աճն արդյո՞ք պայմանավորված չէ իշխանությունների իրարամերժ հայտարարություններով, մասնավորապես՝ կապված դիմակների հետ:
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ կորոնավիրուսով վարակվածների թվի աճի հետ կապված՝ պետք չէ մեղավորներ փնտրել, թվի աճը նաև պայմանավորված է թեստավորումների ավել քանակով:
Ուկրաինական #SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 7-ին ժամը 15։10-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք՝ կոմերցիոն հիմունքներով (մեկ ուղղությամբ տոմսի արժեքը՝ 189 Եվրոյի համարժեք ուկրաինական հրիվնա):
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև Եվրահանձնաժողովի որոշմանը, ըստ որի՝ այսուհետև Հայաստանում որևէ ավիաընկերություն չի կարողանալու մուտք գործել ԵՄ տարածք:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը խոսել է դատախազությունում հաստիքների ավելացման անհրաժեշտության, պատճառների և հիմքերի մասին։
ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել «Մեյմանդարի» շուկայում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորում և կոչ է անում քաղաքացիներին բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառնություններն իրականացնելիս հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածներից:
Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը։ Այս սահմանափակումների նպատակը բացառապես մեր քաղաքացիների առողջության պահպանումն է։
Ըստ ամենայնի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն հենց հիմա: Եկեք ուսումնասիրենք եւ որոշենք, ո՞ր ուղղությամբ հատուկ ջոկատ ուղարկենք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ երեկ շատ լուրջ խոսակցություն է ունեցել ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրենի, տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարի հետ։
Հիշեցնեմ, որ երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխել էր «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետև տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Մեյմանդարի» շուկան փակված է։
Ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում արտակարգ ռեժիմով ծառայությունը՝ իրականացնելով Պարետի որոշումների պահանջների կատարման արդյունավետ հսկողություն։