Ավազակության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խումբը մարտի 27-ին Մինսկ-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 38-ամյա Կառլեն Հ.-ին, որը 2020 թ. հոկտեմբերի 21-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Կառլեն Հ.-ն փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներին: