Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցել է նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր էջում երեկ գրել է:
Պարետատան որոշմամբ՝ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր։
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողություն հանրապետության բոլոր հանրային սննդի կազմակերպություններում:
«Արդեն իսկ սահմանվելու է, որ բնակության վայրից, բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլորի համար հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր»,- պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Բացառություններ, իհարկե, լինելու են:
«Նպատակը շատ պարզ է: Այդ ամենն արվել է, որպեսզի կուտակումներ չլինեն և հակահամաճարակային անվտանգության կանոնները մաքսիմալ կերպով պահպանվեն: Սա նաև, բնականաբար, բխում է Առողջապահության նախարարության, պարետատան ու նաև ԿԳՄՍ ցուցումներից»,- նշեց Հակոբ Կարապետյանը:
«Վերջին օրերի թվերն ինձ համար հասկանալի չէին». պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ պարետատան գործողությունները, որոնք իրենք քննել ու վերաքննել են, պետք է հանգեցնեին կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի կրճատման: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքը դիմել է հանրությանը՝ հասկանալու համար, թե ի՞նչն է խնդիրը, և հասկացել է:
Հունիսի 3-ին Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց բժիշկների և բուժաշխատողների օրհնության կարգ։
Հունիսի 5-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էքսպրես էլեկտրագնացքների աշխատանքը:
Արտակարգ դրության հաստատման օրվանից ի վեր ՀՀ-ում կազմվել է վարչական իրավախախտման 20.742 արձանագրություն. պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ոստիկանապետ Արման Սարգսյանը:
Օրեր առաջ Մոնրեալի համալսարանի վիրուսաբանության պրոֆեսոր (Professor in Virology Université de Montréal Canada) Լևոն Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ նշել էր, թե դեռևս մարտ ամսին 1.5 դոլարով գերմանական թեստեր գնելու և բնակչությանը զանգվածային կերպով թեստավորելու փոխարեն, ՀՀ կառավարությունը դիմել է ավանտյուրայի՝ արկածախնդրության: Այն է՝ ոգեշնչվեցին Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի (ՄԿԻ) տնօրենի ասածով՝հումք գնել Չինաստանից, փորձանոթների մեջ լցնել և սեփական թեստն ունենալ: Ըստ Աբրահամյանի՝ ՄԿԻ-ի տնօրեն Արսեն Առաքելյանը երբեք չի զբաղվել թեստերի պատրաստմամբ: Ավելին, իր գրառման մեջ Աբրահամյանը նշել է, թե հնարավոր է՝Առաքելյանը նույնիսկ չի լսել, թե ինչ է GMP-ն(Good Manufacturing Practices) և GLP-ն (Good Laboratory Practices):
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:
Տեղի է ունենում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը, որին մասնակցում են նաև Ոստիկանության պետ Արման Սարգսյանը և քաղաքացի Արմինե Կարապետյանը, որն իր 12-ամյա որդու հետ միասին վարակվել էր կորոնավիրուսով և արդեն իսկ ապաքինվել է։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գյուղացիական տնտեսությունների 90 տոկոսը սուբսիդիայի զոհեր են, այսինքն՝ երաշխավորել են վարկեր, որի համար էլ այսօր պատասխանատվություն են կրում:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնած «Թատրոնը երեխաների աչքերով» նկարչական մրցույթում առաջին տեղն են զբաղեցրել 11-ամյա Վարդգես Մկրտչյանը և 12-ամյա Արմինե Ավետիսյանը, որոնց ստեղծագործությունները համացանցում հավաքել են հավանումների գրեթե հավասար քանակ:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Կառավարության որոշմամբ մայիսի 1-ից սկսել են զորակոչային միջոցառումները, այժմ բժշկական փորձաքննության ակտիվ փուլն է:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի համավարակին։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ։
Հունիսի 2-ին 4-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել են զենիթահրթիռային համալիրների կրակային վարժանքներ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերն այսօր խորհրդարանում իրենց ելույթների մեծ մասն ուղղեցին ԲՀԿ-ական պատգամավորների, մասնավորապես՝ Նաիրա Զոհրաբյանի ելույթին:
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը։ Խաչատրյանը 63 տարեկան էր։
Հունիսի 3-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, 26-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Կառավարությունից հայտնում են, որ բրիֆինգին կմասնակցեն նաև ոստիկանության պետ Արման Սարգսյանը և քաղաքացի Արմինե Կարապետյանը: Վերջինս ու նրա 12-ամյա որդին վարակվել են կորոնավիրուսով և արդեն իսկ ապաքինվել:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 42 նոր դեպք, 7 առողջացած եւ մահվան 1 նոր դեպք:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ երկրում վարակվածների թիվն ու մահացածների վիճակագրությունը կրկին ահագնացող է:
«Արսեն Թորոսյանի ասելը մի բան էր, բայց որ այսքան մահեր կլինեն, այսքան վարակվածներ՝ անելանելի վիճակ է տիրում: Դեռ մարտի կեսին մեր քաղաքական ուժն ասել էր, որ դիմակների խիստ կիրառում և թեստավորում պետք է լիներ: Անցել է արդեն երեք ամիս, և այն ժամանակ, երբ Կառավարության ղեկավարը խորհրդարանում ասում էր, որ մեկ-երկու ամիս են սահմանում, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի համար, ես ասում էի՝ դա շատ քիչ է: Հիմա դուրս եկավ, որ այդ սցենարը չի աշխատում, հիմա պլան Բ-ն կա՞, թե՞ չկա, ես չգիտեմ, որովհետև երկու ամսվա սցենարն արդեն տապալվել է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը:
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրադրությանն ու ՀՀ իշխանությունների հակահամաճարակային քաղաքականությանը։
Մոտ մեկ ամիս առաջ՝ մայիսի 8-ին, Հայաստանի Ազգային գրադարանի թվային արխիվի հրդեհից և գրեթե մեկ ամիս Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանների աշխատանքի դադարից հետո, նախորդ երկու օրերին փորձարկվել են գրադարանի էլեկտրոնային շտեմարանները: Արդյունքում՝ արդեն այսօրվանից գրադարանի թվային շտեմարանները կրկին հասանելի են՝ 24-ժամյա ռեժիմով: Այսօր տեղեկացրեց Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանը:
Չնայած ներկայիս համաշխարհային ճգնաժամին՝ հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից շարունակում են աջակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։