«Բժիշկների մի խումբ հրատապ պատրաստվում է վարչապետին ներկայացնել իրավիճակից ելքերը. լսե՛ք նրանց». Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ երկրում վարակվածների թիվն ու մահացածների վիճակագրությունը կրկին ահագնացող է:

«Այս երկու օրը մենք նկատում ենք շատ վտանգավոր  ու անազնիվ մի տենդենց, ողջ պատասխանատվությունը գցել, իրենց ձևակերպմամբ՝ «անապատասխանատու» քաղաքացիների վրա: Սա անընդունելի է, Կառավարությունը բարոյական  իրավունք չունի  այսօր պատասխանատվությունը գցել ՀՀ քաղաքացու վրա: Այո, քաղաքացին պարտավոր է լինել օրինապահ, հետևել պարետատան կանոններին, բայց մի հատ եկեք հասկանանք՝ ի՞նչ են արել համաճարակի համար պատասխանատու կառույցները, արդյո՞ք նրանք արել են ամեն ինչ, որպեսզի այսօր չխոսեն սպեցնազ մտցնելու, «դուբինկաներով» առողջություն պարտադրելու մասին: Չփորձեք քաղաքացու վրա գցել պատասխանատվությունը, եթե պաշտոնյան մի օր ասում է՝ դիմակ կրեք, հաջորդ օրն ասում է՝ դիմակ չկրեք, որովհետև դիմակը վնասակար է, և վիրուսները մնում են դրա մեջ, մյուս նախարարն ասում է՝ երեխային կտանի դպրոց, քանի որ այդ վարակն իր համար վարակ չէ, այս պարագայում քաղաքացին իրավունք ունի՞ մոլորվելու, իհարկե ունի»,- ասաց պատգամավորը:

Նրա բնորոշմամբ՝ հիմա ստեղծվել է իրավիճակ, երբ երկիրը կանգնել է իրական անկառավարելի քաոտիկ իրավիճակի եզրին: Հետևաբար՝ հիմա ոչ թե պետք է մեղավորներ փնտրել, այլ Կառավարությունն իր համար պետք է որոշում կայացնի,  կամ կարողանում է մոբիլիզացնելով ողջ ներուժը՝ ելքեր գտնել:

«Գիտեմ, որ բժիշկների մի խումբ պատրաստվում է հանդիպում խնդրել վարչապետի հետ, թեկուզ օնլայն, ներկայացնելու ստեղծված իրավիճակից ելքեր. Լսեք խելացի մարդկանց»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930