
«Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաքի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 376, 000 ԱՄՆ դոլար

Չնայած ներկայիս համաշխարհային ճգնաժամին՝ հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից շարունակում են աջակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Միասին հաղթահարենք համաճարակը» նախաձեռնության շրջանակներում ս․թ․ հունիսի 3-ի դրությամբ, հավաքագրվել է ավելի քան 376,000 ԱՄՆ դոլար, որից 230,000 ԱՄՆ դոլարն արդեն ուղղվել է համաճարակի դեմ պայքարին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
«Խորին շնորհակալություն 700 անհատ նվիրատուներին և կազմակերպություններին, ինչպես նաև աշխարհասփյուռ 15 հայկական համայնքներինվստահության և շարունակական աջակցության համար։
Ի լրումն առողջապահական ոլորտին տրամադրված 230,000 ԱՄՆ դոլար աջակցությանը, Հիմնադրամի տեղական մարմինների շնորհիվ շուրջ 250,000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական պարագաներ և սարքավորումներ արդեն նվիրաբերվել են Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտին։Համահայկական շարունակական աջակցությանը կարող եք մասնակցել մեր առցանց հարթակում՝ www.himnadram.org»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ստորև ինֆոգրաֆիկան ցույց է տալիս դրամական նվիրատվությունների աշխարհագրությունն առ 31.05.2020։