«Համավարակն այնպիսի բան է, որն ունի փուլեր». Ռուբեն Ռուբինյանը ելույթն ամբողջությամբ նվիրեց ԲՀԿ-ական գործընկերներին
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերն այսօր խորհրդարանում իրենց ելույթների մեծ մասն ուղղեցին ԲՀԿ-ական պատգամավորների, մասնավորապես՝ Նաիրա Զոհրաբյանի ելույթին:
Բացառություն չէր նաև Ռուբեն Ռուբինյանը: Նա դիմելով ԲՀԿ-ի իր գործընկերներին՝ նշեց. «Այն միտքը, որը հնչեցրեցիք, թե տարբեր պաշտոնյաներ, որոնք զբաղվում են համաճարակի դեմ պայքարով, արել են իրարամերժ հայտարարություններ. Ընդհանրապես մի շատ հետաքրքիր նյուանս կա՝ համաճարակն այնպիսի բան է, որ ունենում է փուլեր, բազմաթիվ հանգամանքներ, որոնք փոխկապակցված են իրար: Այս ամենը ենթադրում է, որ համաճարակի առաջին շաբաթում կարող են պահանջվել մի տեսակի միջոցառումներ, երկրորդ շաբաթում՝ այլ տեսակի, իսկ չորրորդ շաբաթում կարող է հայտնի դառնա մի բան, որը կփոխի միջոցառումները, և այսպես շարունակ»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա, եթե այսօր պահանջ կա, օրինակ, դիմակ կրելու, չի բացառվում, որ մեկ շաբաթից այդ պահանջն այլևս չլինի, իսկ երեք շաբաթ անց նորից լինի:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում