Բաժիններ՝

Արամ Ա Կաթողիկոսը Փաշինյանի հետ զրույցում ամբողջական զորակցություն է հայտնել հայոց բանակին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կապ է հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ իր ամբողջական զորակցությունը հայտնել հայոց բանակին։

«Այս ժամերուն, Ազրպէյճանի բանակը սկսած է յարձակումներ գործել Արցախի սահմանի երկայնքին։ Հայոց բանակը ուժեղ կերպով կը դիմադրէ հակառակորդի յարձակումներուն։

Կոչ կ՚ուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն, որ զանազան կերպերով իրենց ամբողջական զօրակցութիւնը յայտնեն հայրենիքին ու հայոց բանակին։

Երբ հայրենիքը վտանգի ենթակայ է, ողջ հայութիւնը կը դառնայ հայոց բանակ։ Ա՛յս կը վկայէ մեր պատմութիւնը. ա՛յս է մեր պատմութեան պատգամը։

Կ՚աղօթենք առ բարձրեալն Աստուած, որ մեր հայրենիքը ոը բանակը հեռու պահէ ամէն տեսակ երեւելի ու աներեւոյթ չարերէ ու չարիքներէ»,- նշել է Արամ Ա Կաթողիկոսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930