Բաժիններ՝

Մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական տարաձայնությունները, այս պահին համախմբված ենք Հայաստանի և Արցախի շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու ենք հաղթանակին․ «Հայրենիք»

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի՝ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Վաղ առավոտից ադրբեջանական կողմը Արցախի շփման գծի ողջ երկայնքով սանձազերծել է ռազմական գործողություններ, որին հայկական Զինված Ուժերը տվել և տալիս են արժանի հակահարված։ Այս մասին ասվում է

«Հայրենիք» կուսակցությունը, մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական բոլոր տարաձայնությունները, այս պահին ամբողջ կազմով համախմբված է հայկական բանակի, Հայաստանի և Արցախի պետությունների շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու է հաղթանակին:

Հայկական Զինված Ուժերը եղել են և շարունակում են մնալ ամենամարտունակը տարածաշրջանում: Մենք հաղթել ենք նախորդ բոլոր պատերազմներում, հաղթելու ենք նաև հիմա»։

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ավելի ուշ նա գրել էր, որ իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Հանրապետության նախագահի վերահսկողության տակ։

«Բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն, մնացեք թաքստոցներում։ Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները»,- գրել է Պողոսյանը։

Այս պահին պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմը հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ և ԱԹՍ-ներ է խոցել։

Արցախի ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս