Բաժիններ՝

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 328, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 49 400 է, մահվան դեպքերինը՝ 1246

Հայաստանում սեպտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 328 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49. 400-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 951 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չկա: Սեպտեմբերի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 295 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1246-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 37 է, ընդհանուր առողջացածներինը՝ 43 613, փաստացի բուժվողներինը՝ 4541 (մեկ օրում նվազել է 288 -ով):

Թարմացվել է 27.09.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 49400
Առողջացածներ – 43613
Փաստացի բուժվողներ -4541
Ընդհանուր թեստեր – 284226
Մահվան ելքեր – 951
Մահվան ելքեր այլ պատճառով –295

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս