Բաժիններ՝

Ի՞նչ գրաֆիկով կաշխատեն ՀՀ-ում գործող բանկերը՝ տոնական օրերին

Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Դրանք ոչ աշխատանքային օրեր են: Իրավաբան․net-ը բանկերից ճշտել է նշված օրերին վերջիններիս աշխատանքային գրաֆիկը։

«ԲԻԲԼՈՍ Բանկ Արմենիա» ՓԲԸ

Տեղեկացնում են, որ Բիբլոս Բանկ Արմենիայի մասնաճյուղերը փակ կլինեն 2021-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2022-ի հունվարի 2-ը ներառյալ։

Խնդրում են կատարել բոլոր գործարքները մինչ 2021-ի դեկտեմբերի 30-ը։

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ

Տեղեկացնում են, որ ամանորյա տոների կապակցությամբ Բանկի մասնաճյուղերը և գլխամասային գրասենյակը 2021 թ․ դեկտեմբերի 30-ին կսպասարկեն հետևյալ ժամանակացույցով․

բոլոր մասնաճյուղերում հաճախորդների սպասարկումը կիրականացվի ժամը 09։15-16։00
«Կենտրոն» մասնաճյուղում հաճախորդների սպասարկումը կիրականացվի ժամը 09։15- 20։45
Դեկտեմբերիր 31-ին կսպասարկի միայն «Կենտրոն» մասնաճյուղը՝ ժամը 10։00-13։00։

Բանկի մասնաճյուղերն ու գլխամասային գրասենյակը չեն սպասարկի 2022թ․ հունվարի 1-ին և հունվարի 6-ին։ Մնացյալ օրերին մասնաճյուղերը և գլխամասային գրասենյակը կաշխատեն բնականոն ժամանակացույցով։ Բանկի հեռախոսազանգերի կենտրոնը շարունակում է աշխատել 24/7 ռեժիմով։ Ոչ աշխատանքային օրերին Ձեր գործարքները կարող եք կատարել նաև IDBanking.am առցանց հարթակով և Idram&IDBank հավելվածով։

«Ինեկոբանկ» ՓԲԸ

Բանկը կաշխատի մինչև դեկտեմբերի 30-ը` 09։00-ից մինչև 17։00։ Աշխատանքը կսկսեն հունվարի 3-ից։ Հունվարի 6-ին ևս բանկը չի աշխատի։

«Յունիբանկ» ԲԲԸ  

Բանկը չի աշխատի դեկտեմբերի 31-ին, հունվարի 1,2 և 6-ին։

«Մելլաթ Բանկ» ՓԲԸ

Բանկը չի աշխատի դեկտեմբերի 31-ին, հունվարի 1,2 և 6-ին։

«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկը չի աշխատի դեկտեմբերի 31-ին, հունվարի 1,2 և 6-ին։

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ

Բանկը չի աշխատի դեկտեմբերի 31-ին, հունվարի 1,2 և 6-ին։ Բանկի հեռախոսազանգերի կենտրոնը կաշխատի 24/7 ռեժիմով։

«Արդշինբանկ» ՓԲԸ

Բանկի «ԶՎԱՐԹՆՈՑ» մասնաճյուղը դեկտեմբերի 31-ին կաշխատի մինչև ժամը 16:45-ը։ Բանկի հեռախոսազանգերի կենտրոնը կաշխատի 24/7 ռեժիմով։ Բանկը չի աշխատի հունվարի 1,2 և 6-ին։

«Արցախբանկ» ՓԲԸ

Տեղեկություն չեն տրամադրել։

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ

Տեղեկություն չեն տրամադրել։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ

«ՎՏԲ-Հայաստան Բանկի» ապառիկ վարկավորման կետերը կաշխատեն ավելի երկար աշխատանքային գրաֆիկով մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ՝ մինչև 22:00։

Դեկտեմբերի 31-ին՝ 10:00-14:00: Հունվարի 1,2 և 6-ին բանկը չի աշխատի։

«Արմսվիսբանկ» ՓԲԸ

Բանկը մինչև դեկտեմբերի 30-ը կաշխատի նույն աշխատանքային գրաֆիկով։ Դեկտեմբերի 31-ին, հունվարի 1,2 և 6-ին չի աշխատնի։

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

30.12-ին բոլոր մասնաճյուղերը կգործեն ստանդարտ ժամանակացույցով:

31.12-ին կարող եք օգտվել երկարացված գրաֆիկով գործող բոլոր մասնաճյուղերից` բացառությամբ Արշակունյաց պլյուս մասնաճյուղի: «Նոր Նորք»,  «Քոչար», «Երիտասարդական», «Արշակունյաց», «Դալմա», «Մաշտոց» մասնաճյուղերը սպասարկում կիրականացնեն ժամը 10:30-15:00-ն:

01.01.2022թ.-ին և 02.01.2022թ.-ին բոլոր մասնաճյուղերը փակ կլինեն:

06.01.2022թ.-ին երկարացված ժամանակացույց ունեցող «Նոր Նորք»,  «Քոչար», «Երիտասարդական», «Արշակունյաց», «Արշակունյաց պլյուս», «Դալմա», «Մաշտոց», մասնաճյուղերը բաց կլինեն ժամը 10:30-21:15-ը:

Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգեր

Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերը ֆիզիկական անձ հաճախորդների համար հասանելի կլինեն ոչ աշխատանքային օրերին, սակայն 31.12.2021-02.01.2022թթ. ընկած ժամանակահատվածում ավտոմատ հաշվառման ենթակա կլինեն միայն հետևյալ գործարքները.

․ֆիզիկական անձ հաճախորդի՝ Ամերիաբանկում գործող սեփական հաշիվների միջև փոխանցումներ և՛ դրամով, և՛ արտարժույթով,

․ֆիզիկական անձ հաճախորդի կողմից ՀՀ դրամով փոխանցումներ Ամերիաբանկի այլ հաճախորդների հաշիվներին՝ առավելագույնը 5 մլն ՀՀ դրամ գումարով,

․ֆիզիկական անձ հաճախորդի կողմից արտարժույթի փոխանակում` առավելագույնը 5 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի գումարով,
կոմունալ վճարումներ:

«Խնդրում ենք հաշվի առնել, որ վերոնշյալ ժամանակահատվածում ստացված այլ գործարքները կկատարվեն հաջորդ աշխատանքային օրը՝ 03.01.2022թ.-ին` ձևակերպումը նույնպես կատարելով 03.01.2022թ:
Գործարքներն ավտոմատ կհաշվառվեն, եթե պատշաճ կերպով լրացված լինեն բոլոր անհրաժեշտ վավերապայմանները, այդ թվում` շահառուի ամբողջական անվանումը և «Նպատակ» դաշտը:
Իրավաբանական անձանց համար Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգերով կիրականացվեն սեփական հաշիվների միջև փոխանցումները:

Հաշվի, քարտային հաշվի համալրումը, ինչպես նաև ապառիկ և օնլայն տրամադրված վարկի մարումը վճարային տերմինալների միջոցով կարող եք իրականացնել 24/7 ռեժիմով նաև տոնական, ոչ աշխատանքային օրերին:
Բանկոմատների միջոցով իրականացված մուտքերը կակտիվանան քարտին անմիջապես, 31.12.2021-ից հետո քարտային հաշվին իրականացված մուտքերը կակտիվանան 03.01.2022թ.-ին:

Կոնտակտային կենտրոնը բոլոր օրերին կգործի 24/7 ռեժիմով: 24/7 ռեժիմով կգործի նաև Zangi հավելվածը»,- նշվում է բանկի հայտարարության մեջ։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ

Տեղեկություն չեն տրամադրել։

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ

Տեղեկություն չեն տրամադրել։

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

Բանկի 14 մասնաճյուղ տարբեր վարչական շրջաններում կաշխատեն տոնական օրերին։ Դեկտեմբերի 31-ին բանկի բոլոր մասնաճյուղերը կաշխատեն մինչև 17։00-ն։ Սակայն չեն իրականացնի դրամական գործարքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս