Քաղաքացիները՝ իրենց հոգսերի, երկրում առկա դժվարությունների, Ամանորը նշելու և ընդհանրապես 2022-ից ակնկալիքների մասին
Վերջին 2 տարին հայ հասարակության համար բավականին բարդ շրջան էր. Նախ՝ կորոնավիրուսը, ապա՝ 2020 թվականին վրա հասած պատերազմը, ինչի հետևանքով հազարավոր զոհեր, գերիներ, վիրավորներ և անհետ կորած տղաներ ունեցանք:
Այս իրողությամբ պայմանավորված՝ հայ ժողովուրդը որևէ տոն չի կարողանում լիարժեք նշել, բայց մյուս կողմից՝ կան քաղաքացիներ, որ ասում են՝ պետք է ուժ հավաքել, ոտքի կանգնել, շարունակել ապրել, ապրել այն տղաների համար, որոնք իրենց կյանքով պաշտպանեցին մեր հայրենիքն ու հայ ժողովրդին:
168.am-ը շրջել է Երևանի փողոցներով, քաղաքացիներին հարցրել, թե արդյոք նշելո՞ւ են Ամանորը, որտե՞ղ և ինչպե՞ս:
Հարցված քաղաքացիներից գրեթե բոլորն ասացին, որ շատ փոքր ֆորմատով՝ տանն են նշելու, ճիշտ չեն համարում այս իրավիճակում Ամանորը ճոխություններով դիմավորել: Պարզապես փոքրիկների համար «թեթև» սեղան կգցեն, տոնածառ կզարդարեն, և նվերներ…
Մարդկանց հարցրեցինք, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն 2022 թվականին և ի՞նչ կմաղթեն հայ ժողովրդին: Պատասխանները գրեթե նույնն էին՝ խաղաղություն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում