Բաժիններ՝

Քաղաքացու փոխարեն ՊՇՌ թեստի համար կարող է վճարել նրա բարեկամը․ Անահիտ Ավանեսյան

«Քաղաքացու փոխարեն կարող է ՊՇՌ թեստի համար վճարել նրա բարեկամը»,- այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով, Սահմանադրական դատարանը ՊՇՌ թեստ հանձնելու մասին հրամանի բոլոր դրույթները ճանաչեց սահմանադրական՝ բացի «իր հաշվին» արտահայտությունից:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել Առողջապահության նախարարի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեին իրենց հաշվին:

««Իր հաշվին» արտահայտությունը դուրս կգա, որովհետեւ չենք կարող սահմանափակել, որ քաղաքացին հենց իր հաշվին թեստավորվի, և ոչ թե, օրինակ, բարեկամի, բարերարի կամ որևէ այլ անձի հաշվին, ով ցանկություն ունի իր փոխարեն վճարել թեստի համար, նման սահմանափակում չենք կարող մտցնել: Քաղաքացու փոխարեն կարող է նրա բարեկամը վճարել թեստի համար»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով, պետության կողմից կամ գործատուի կողմից «նման ծախս վերցնելու վերաբերյալ որևէ բան չկա, և այն բոլոր ծախսերը, որոնք որ պետական բյուջեի հաշվին չեն իրականացվում, պարզ է, որ իրականացվում են մասնավոր հիմունքներով՝ քաղաքացիների կամ այլ մարդկանց կողմից»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս