Բաժիններ՝

Արին-Բերդի փողոցում 3 անձի բերման է ենթարկվել

Նոյեմբերի 4-ին ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ տանը նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը։ Ըստ նրա՝ դրամապանակի մեջ ոսկյա զարդեր էին և 80 հազար դրամ:
Նոյեմբերի 22-ին տարածքային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։ Նախաքննության ընթացքում պարզվեց, որ հարմարեցված բանալիով բացել էին Էրեբունու փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի դուռը, մտել ներս ու գողացել դրամապանակ։

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները նախաքննության ընթացքում ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Զուգահեռ իրականացվեցին նաև քննչական գործողություններ

։ Արդյունքում՝ բնակարանային գողությունը բացահայտվեց։ Դեկտեմբերի 23-ին Էրեբունու քրեական հետախույզները մայրաքաղաքի Արին-Բերդի փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին 3 անձի, որոնցից մեկը ձերբակալվեց, մյուսը կալանավորվեց, իսկ երրորդի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին։

Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկվեցին նրանցից մեկի բնակարանն ու ավտոմեքենան։ Հայտնաբերվեցին զարդեր, բանկային քարտեր, հեռախոսներ, դռան փական, տարբեր բանալիներ, թմրամիջոցի նմանվող զանգված և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս