Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Պատերազմի շրջանում էլ նույն անօդաչու սարքերի հետ կապված առաջարկություններ են արվել, նոր լուծումներ, նախագծեր են առաջարկվել, օրինակ, կարող ենք պահեստամասերը գնել և Հայաստանում հավաքել։ Զրոյից հեծանիվ չհորինենք, քանի որ վաղուց հորինված են, ուղղակի կարելի է ամեն ինչ կազմակերպել ու տեղում հավաքել։ Ամեն դեպքում՝ հույս կա, կարծես թե այս պատերազմից հետո լրջորեն ուզում են զբաղվել անօդաչուների հարցով։ Տեսնենք, թե ինչ կլինի»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Արթուր Շահինյանը։
Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալի խոսքով` անտուն մնացած մարդիկ երկու անգամ շատ են շրջանում առկա ազատ բնակարաններից։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 19-ին նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ադրբեջանական կողմի իրականացրած՝ հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պղծման փաստերի և վանդալիզմի ակտերի կապակցությամբ։
Այս օրերին ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում անշարժ պահակետեր է տեղակայել հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին, իրականացվում են ստուգումներ ինչպես Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերը բացառելու, այնպես էլ քաղաքներից ու գյուղերից հնարավոր հափշտակությունները կանխելու նկատառումով:
Երգչուհի Իվետա Մուկուչյանը, որն իր պարտքն է համարում աշխարհին պատմել Արցախի, հայերի առաջ ծառացած խնդիրների մասին, օրեր առաջ մեկնել է Արցախ, շրջել այնտեղ, զրուցել բնակիչների հետ և փոքր ռեպորտաժ նկարահանել:
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել, որում երախտագիտություն է հայտնել Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանության ուղղությամբ ներդրած ջանքերի համար:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 19-ին այցելել է Տիգրանակերտ և Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա ու Նոր Հայկաջուր գյուղեր՝ տեղում ուսումնասիրելու և արձանագրելու իրավիճակը:
«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է հստակեցնել Արցախի այն բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգն ու չափանիշները, որոնք տուժել են պատերազմի ընթացքում եւ հիմա գտնվում են Արցախի կամ Հայաստանի տարածքում:
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հորդորում է զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և անօրինական ծագման վառելափայտի ձեռքբերումից, գործել բացառապես օրենսդրական դաշտում:
«Խնդիրները շատ են, անգամ երեխայի կարիքները չեմ կարողանում հոգալ։ Գյուղում խանութներից պարտքով որևէ ապրանք վերցնել հնարավոր չէ։ Անձնագիրս հանձնել էի փաստացի գրանցման համար անձնագրային սեղան, և քանի որ երկրում խառն իրավիճակ է, մինչև հիմա՝ արդեն ամսից ավելի է, անձնագիրս չեմ ստացել և չեմ կարողացել դիմել երեխայի միանվագ գումարի, նպաստի ձևակերպման և միայնակ մայրության գործերի համար: Այս պահին չեմ աշխատում, մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ֆինանսիստ, աշխատանքային տարիների ընթացքում ձեռք եմ բերել մի շարք մասնագիտություններ ևս, ընդհուպ՝ մինչև լրագրություն, սրբագրում, խմբագրում, երկար տարիներ աշխատել եմ տպագրական ոլորտում՝ որպես դիզայներ։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է Արցախում հումանիտար աղետի հակազդմանն ուղղված հարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, փակ է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։
Այսօր Տելեգրամ ալիքներից մեկը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ Ռազմական ոստիկանության (ՌՈ) պետ Աշոտ Զաքարյանին 10 հոգուց բաղկացած անվտանգության աշխատակիցների խումբ է հատկացվել:
Օրեր առաջ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավորների հարցին, հայտարարեց. «Ասում ա՝ Շուշին ծախել են, ո՞վ ա ծախել Շուշին։ Շուշին եթե ծախել են՝ ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Մեզ պե՞տք էր Շուշին։ Բա որ պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում։ Մեզ էդ տարածքները ազատագրված պե՞տք էին, բայց եթե պետք էր, էդ ինչի՞ էր… Հիմա էլ ինձ ասում են, բան, այ, ինչի գնացին, Լեռնային Ղարաբաղի, Արցախի նախագահի ինագուրացիան ինչի՞ Շուշիում արեցի։ Պատկերացնում եք՝ 30 տարի ամբողջ հայ էլիտան համարել ա, որ Շուշին Լեռնային Ղարաբաղի քաղաք ա, և Լեռնային Ղարաբաղի նախագահը, Արցախի նախագահը իրավունք չունի ընդե միջոցառում անելու։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ արտերկրում գտնվող որոշ օգտատերեր սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածում են հայտարարություններ, որոնցում ներկայանալով որպես միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, վարկային պարտավորությունների կատարման, ինչպես նաև կենցաղային ֆինանսական խնդիրների լուծման հարցում աջակցություն ցուցաբերելու պատրվակով, փորձում են հայազգի օգտատերերից կորզել անձնական տվյալներ:
Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1199 փախստական, ռուս խաղաղապահների օժանդակությամբ վերադարձած բնակիչների թիվը գերազանցել է 3000-ը:
Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է ավտոմեքենայի վարորդը ճանապարհն արգելափակած ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկում։ Հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողներն անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկել ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում։ Հանգամանքները պարզվում են։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Զերծ մնացեք ատելություն սերմանելուն ուղղված գործողություններից, բռնության դրսևորումներից, համաքաղաքացիներին անհատապես թիրախավորելուց, մի դիմեք ու մի տրվեք սադրանքների։
Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 22-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հորդորել է ՊՆ պահեստներ վերադարձնել պատերազմի ընթացքում ըստ անհրաժեշտության բաշխված միջոցները, որոնք նվիրաբերվել են զինված ուժերին:
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Արցախից Հայաստան ժամանած երեխաներին ձմեռային հագուստ կհատկացնի:
Շատ բան կա ասելու, ուժ չունեմ դեռ, բայց էս պիտի պատմեմ։ Մարտակերտից վերադառնալուց կարեւոր չէ ինչու մի քանի հոգի մոբերով նոյեմբերի 15-ից 16 գիշերել ենք Նոր Մարաղայում՝ Արայի տանը, իր ընտանիքի հետ։
Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են:
Ավարտելով մարտական ծառայությունը՝ «Երեւան» ջոկատը հրամանի համաձայն վերադարձել է Արցախից
Քիչ առաջ Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության երիտասարդները Նիկոլ Փաշինյանի հրաարկանի պահանջով՝ ակցիա էին իրականացնում: