«Կներեք, հարցազրույց չեմ տալիս: Շնորհակալություն, ցտեսություն». ՌՈ պետ
Այսօր Տելեգրամ ալիքներից մեկը տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ Ռազմական ոստիկանության (ՌՈ) պետ Աշոտ Զաքարյանին 10 հոգուց բաղկացած անվտանգության աշխատակիցների խումբ է հատկացվել:
Լուրը 168.am-ը ցանկացավ ճշտել հենց ՌՈ պետից, ինչպես որ հաճախ պաշտոնյաները հորդորում են անել լրատվամիջոցներին:
Ընդամենը ցանկանում էինք ստուգել տեղեկատվության իսկությունը և մեկ հարց ուղղել Աշոտ Զաքարյանին՝ ինչո՞ւ է ինքն այդքան մտահոգ իր անվտանգության հարցով, կա՞ արդյոք պատճառ, թե՞ ոչ:
«Կներեք, հարցազրույց չեմ տալիս: Շնորհակալություն, ցտեսություն»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց ՌՈ պետը:
Մինչ ասում էինք, որ հարցազրույց չենք ուզում, ընդամենը մեկ հարց ունենք, մի ճշտում, Աշոտ Զաքարյանը հեռախոսն անջատեց: