Բաժիններ՝

Ստեփանակերտում բանկի աշխատակիցը 1 մլն դրամ է հափշտակել և դրա մի մասը՝ 630 հազար դրամը խաղադրույք կատարել. Արցախ ՔԿ

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 1988թ ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակչի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը խոշոր չափերով գաղտնի հափշտակելու դիտավորությամբ՝ 2022թ մարտի 4-ին իր աշխատավայր հանդիսացող, մայրաքաղաքում գործող բանկերից մեկի մասնաճյուղից հազարական թղթադրամներով փաթեթավորված 1.000.000 ՀՀ դրամ գումար գաղտնի հափշտակելու և նույն օրն իսկ դրանից 630.000 ՀՀ դրամը խաղադրույք կատարելու դեպքի առթիվ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՔԿ-ն:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031