
Գյումրու աղբանոցում հայտնաբերվել է տղամարդու դի

Գյումրու աղբանոցում մարտի 16-ին ժամը 19։30-ի սահմաններում հայտնաբերվել է տղամարդու դի: Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ կատարվում է դեպքի վայրի զննություն:
«Այս պահին դեռ գործ չի հարուցվել, կատարվում է դեպքի վայրի զննություն ու դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մարմնական վնասների առկայության դեպքում դրանց տեղակայումը, բնույթը, առաջացման մեխանիզմն ու վաղեմության ժամկետներն ու մահվան պատճառները պարզելու համար»- նշեց դատախազ Գուրգեն Գրիգորյանը։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը:
Արմենուհի Մխոյան