Բաժիններ՝

Բնակարանային գողության փորձ արած անձը կալանավորվել է

Դեպքը Արաբկիր վարչական շրջանում էր եղել՝ մարտի 9-ին: Բնակարանագողը, ստուգելու համար՝ տանը մարդ կա, թե՝ ոչ, օրը ցերեկով թակել էր Նաիրի Զարյան փողոցի բնակարններից մեկի դուռը: Ներսից չէին հասցրել արձագանքել: Նա էլ կարծել էր՝ տանը մարդ չկա: Հարմարեցված բանալիով, թե գործիքով փորձել էր բացել փականը, և երբ տանտերն ինքն էր ներսից բացել դուռը, գողը ձևացրել էր, իբր հեռախոսով է խոսում, փակել էր դեմքն ու հեռացել:

Կատարվածի մասին հաղորդումը ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց դեպքից ժամեր անց՝ օպերատիվ կառավարման կենտրոնից: Մոտ չորս ժամ ծանրութեթև անելուց հետո տանտերն, ի վերջո, 1-02 էր զանգել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արաբկիրի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողության փորձը հնարավոր է կատարած

լինի օտարերկրյա 29-ամյա քաղաքացի: Մարտի 10-ի երեկոյան նա Երևանի Մամիկոնյանց փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին, ձերբակալվել, ապա՝ կալանավորվել:
Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս