Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Ոստիկանության Բազումի բաժնի ՔՀԲ ծառայողները, համագործակցելով ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների հետ, մարտի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած 61-ամյա Արտաշես Մ.-ին, որը 2021 թ. նոյեմբերի 5-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (Պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Ես ունեի և կունենամ միայն մեկ քաղաքացիություն։ Այս մասին Starhit–ի փոխանցմամբ հայտնել է երգչուհի Սվետլանա Լոբոդան՝ ցույց տալով իր ուկրաինական անձնագիրը։
Մարտի 15-ին՝ առավոտյան, Շիրակի մարզի և Երևան քաղաքի նախկին դատախազ, այժմ՝ փաստաբան Րաֆֆի Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայէկոնոմբանկը» հրաժարվում է վերադարձնել քաղաքացիների հարյուր-հազարավոր դոլարների երկարամյա ավանդներն ու վճարել դրանց դիմաց տոկոսները։
Քննարկմանը ներկա է եղել նաև «Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովը, ում խոսքով՝ ստեղծված իրավիճակը պայմանավորված է ոլորտում օրենսդրական բացերով:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 23-ին ժամը 09.00-ից մինչև մարտի 24-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Արցախի Հանրապետությունում հումանիտար աղետ է, պայմանները՝ անմարդկային, իր իսկ Հայրենիքում ապրելու բոլոր իրավունքները ոտնահարված, սակայն արցախցուն խուճապի մատնե՞լ…
Մարտի 21-ին, ժամը 19-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց, որ «Աշտարակ» բժշկական կենտրոնի բակում հրկիզել են Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձագետի «Կիա» մակնիշի ավտոմեքենան։
Մարտի 22-ին, ժամը 17։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղեբեռում ռումբ կա տեղադրված. ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ժամը 18:20-ին:
Ապրի՛ մեր գործընկեր, փաստաբան Դավիթ Ավագյան-ը։ Շա՛տ ապրի:
Վիրահատության ընթացքում երիտասարդի որովայնի շրջանում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի փամփուշտի գնդակ: Մարտի 21-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Մարտի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2815 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 153 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող` 122, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 268 անձ։
Անհայտ անձը հայտնել է պայթյունի սպառնալիքի մասին Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռում, որը պետք է նշանակման վայր ժամանի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրն իրավապահ մարմիններում։
Մարտի լույս 17-ի գիշերը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։
Աուտիզմի իրազեկման օրվան ընդառաջ Աննա Հակոբյանը պարել, երգել, նկարել ու լուսանկարվել է երեխաների հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է Լոռու մարզի Լորուտ գյուղի 24-ամյա բնակչի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու դեպքը:
Մարտի 22-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։
ԱՄՆ-ում կյանքից հեռացել է նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Էդուարդ Առաքելյանը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արագածոտնի մարզում եղանակային անբարենպաստ պայմանների և ձյան առատ տեղումների պատճառով, մարտի 22-ից դադարեցվել «Յոթաղբյուր» կոչվող աղբյուրից սնվող Գեղադիր, Բերքառատ և Սադունց գյուղերի ջրամատակարարումը: Մինչև խնդրի լիարժեք լուծումը, նշված գյուղերի ջրամատակարարումը կիրականացվի շրջիկ ավտոցիստերների միջոցով:
Արցախի Հանրապետությունում վերջին մեկ օրում կատարվել է 60 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք:
Առատ ձյան տեղումների պատճառով Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:
Մարտի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Մարտի 12-ին և 13-ին ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու երկու դեպք բացահայտեցին:
Ոստիկանության Երևանի գնդի ՊԾ 2-րդ գումարտակի ծառայողները մարտի 20-ին Բագրատունյաց փողոցից բերման են ենթարկել 32-ամյա Հրայր Մ.-ին, որը 2017 թ. հունիսի 26-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Մարտի 15-ին ոստիկանությանմ Կապանի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները շրջայցի ժամանակ ստուգել են Կապան քաղաքի 41-ամյա բնակչի՝ մոտ 8 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան։
ՍԴ-ն այս հոդվածը պետք է ճանաչի հակասահմանադրական և Կառավարությանն ու ԱԺ-ի հանձնարարի, որ գնան ու ճիշտ մեթոդներով պայքարեն վիրավորանքի ու հայհոյանքի արատավոր երևույթների դեմ ու Քրեական օրենսգիրքը չօգտագործեն քաղաքական նպատակների համար:
Ինչպես հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, «Ծովագյուղի ՃՇՇ» ընկերությունն իրականացնում են ճանապարհի մաքրման և բացման աշխատանքներ։