Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում ձնաբուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Եղանակային պայմաններից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Աշոցք, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը։
Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Կապան-Տաթև-Գորիս ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դժվարանցանելի են Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի և Սարավան-«Զանգեր» (բուք է) ավտոճանապարհները։
Տավուշի մարզում, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում ձնաբուք է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։