Բաժիններ՝

Վարդենիսի մի քանի բնակավայրերում տեղումների եւ բքերի պատճառով տեղ-տեղ ձյան բարձրությունը հասնում է մի քանի մետրի

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի որոշ բնակավայրերում ձյան տեղումների ու բքերի պատճառով մարտի 23-ի առավոտվա դրությամբ դժվարանցանելի են մնում մի շարք սահմանամերձ ու բարձրլեռնային բնակավայրեր տանող ճանապարհները, իսկ Մարտունու, Գավառի, Սեւանի եւ Ճամբարակի տարածաշրջաններում բոլոր ճանապարհները բաց ու անցանելի են տրանսպորտային երթեւեկության համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի քաղաքաշինության վարչությունից, Վարդենիս համայնքի մի քանի բնակավայրերում շարունակվող տեղումների եւ բքերի պատճառով տեղ-տեղ ձյան բարձրությունը հասնում է մի քանի մետրի։ Ճանապարհները սպասարկող կազմակերպության կողմից իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տալիս՝ դեպի Կութ, Նորաբակ, Գեղաքար, Ախպրաձոր եւ այլ բնակավայրերում լիակատար անցանելիություն ապահովելու համար։ Աշխատանքներ են տարվում նաեւ Վարդենյաց լեռնանցքում երթեւեկությունը վերականգնելու համար։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031