Բաժիններ՝

Բյուրականի աստղադիտարանի պատմության և նվաճումների մասին գիրք կհրատարակվի

Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակի կապակցությամբ նախատեսվում է գիրք հրատարակել աստղադիտարանի պատմության և նվաճումների մասին:

Աայս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Բյուրականի աստղադիտարանի տնօրենի խոսքով` 75 տարվա պատմության ընթացքում նմանատիպ գիրք դեռ չի հրատարակվել: Արեգ Միքայելյանը շփվել է տարբեր երկրների գիտնականների հետ և նկատել, որ նրանք ունեն հրատարակություններ իրենց ամբողջ պատմության և նվաճումների մասին:

«Մենք չենք ունեցել, ուստի այս տարի համախմբել ենք մեր կոլեկտիվը, որպեսզի բոլորը ներդրում ունենան և ամեն մեկը գրի իր համապատասխան բաժնի մասին»,- ասաց Միքայելյանը՝ ընդգծելով, որ հրատարակված գիրքը կարևոր և մնայուն արժեք է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728