Բաժիններ՝

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 11.749 դեպք են հայտնաբերել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 11 749-ով՝ մինչեւ 4 200 902: Փետրվարի 24-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։ Արդեն երկրորդ օրն անընդմեջ երկրում հայտնաբերում են 12 հազարից պակաս վարակվածներ:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,3 տոկոս: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 383-ով՝ մեկ օր առաջվա 417-ի դիմաց:

Ընդամենը վարակից մահացել է 84 430 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) կազմել է 2,01 տոկոս, հետեւում է շտաբի տվյալներից: Включить зву Կորոնավիրուսից հետո բուժվածների թիվը մեկ օրում աճել է 12 218-ով՝ մինչեւ 3 751 562: Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, աճել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 89,3 տոկոսը: Ներկայումս Ռուսասատանում հիվանդ է 364 910 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս