Բաժիններ՝

«Իսկանդե՞րը», մեկ կրակո՞ցը 10 տոկոսո՞վ, ներեցեք, սա լուրջ չէ․ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա. Yerevan.today

Ռուսական ռազմարդյունաբերության և ռուսական սպառազինության առանցքային նշանակություն ունեցող «Իսկանդեր» հրթիռային հարձակվողական համակարգի մասին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի սկանդալային հայտարարարությունը առ այն, որ այն Արցախում պատերազմի ժամանակ թերի է կրակել, այն է՝ 10 տոկոսով, շարունակում է ամենաբուռն քննարկվողը մնալ ռուսական և հայկական տեղեկատվական դաշտում:

Yerevan.Today-ը դիմել է ՀՀ ռազմական էլիտային՝ հասկանալու՝ արդյո՞ք եղել են իրական հիմքեր՝ վարչապետի կողմից «Իսկանդերի» թերի կրակելու մասին հայտարարության համար և կա՞ դրա գերատեսչական եզրակացությունը, որով իրավամբ քաղաքական ղեկավարությունը պարտավոր էր առաջին հերթին այդ մասով ծառայողական քննություն սկսել ներսում, ապա անհրաժեշտության դեպքում անպայմանորեն դիմել «Իսկանդերը» արտադրող և վաճառքի հանած ՌԴ ռազմաքակաքական էլիտային: Հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը․ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց. «Իհարկե՝ հնարավոր չէ… ո՞նց, «Իսկանդե՞րը»… Մեկ կրակո՞ցը… 10 տոկոսո՞վ… Կներեք սա լուրջ չէ(ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։

Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձևավորել»։

Ինչ վերաբերում է «Իսկանդերի» «թերի կրակոցով» ծառայողական քննություն սկսելուն, ԳՇ պետի առաջին տեղակալը ընդգծեց, որ նման բան չկա, որովհետև թերի կրակոց չի եղել։

Բարձրաստիճան ռազմական պաշտոնյան մի քանի անգամ հորդորեց, խնդրեց զգույշ վերաբերել այդպիսի զինատեսակի մասին մեկնաբանություններին և չմոռանալ ռազմական դաշնակցի հետ հարաբերություններին հետ կապված ավելորդ սրման տանող նրբությունների մասին:

Ընդգծենք, այս զինատեսակը բավականին ծանրակշիռ դերակատարում ունի Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական հարաբերությունների մակարդակում: Բանն այն է, որ ՌԴ ռազմարդյունաբերական ոլորտի վերջին սերունդը համարվող հրթիռային համակարգի հարձակվողական այս միջոցը, իրականում, որպես շատ լուրջ զինատեսակ, համալրում է ոչ միայն ռուսական բանակի սպառազինության շարքերը, այլև ազդեցիկ գործոն է ՌԴ-ի հետ գործընկեր պետությունների հետ ռազմամթերքի գործարքներում: Հետևաբար, ավելորդ է նշել, որ թե որքան կարևոր է այս զինատեսակի մասին միջազգային արձագանքները՝ ՌԴ-ի համար: Իսկ երբ այդպիսի հայտարարությունն առանց մասնկագիտական եղզրակացության անում է ՌԴ դաշնակից պետության ղեկավարը, դա արդեն ոչ միայն ինչ որ տեղ պատվախնդրության հարց է ռուս էլիտայի համար, այլև հակառակը՝ անլուրուջ վերաբերմունք գործընկեր պետության ղեկավարի գիտելիքների և ունակությունների մասին:

Իրավիճակն ավելի է լրջացնում այն հանգամանքը, թե ինչու է Փաշինյանն այդ մասին առաջինը հայտարարողը և այն էլ միանգամից հրապարակային՝ առանց դրա հիմնավոր մասնագիտական վերլուծությանը հանգելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս