Բաժիններ՝

Պավլիկ Մանուկյանը ենթարկվեց 7 տարի 8 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի 4 ամիս ազատազրկման

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվեց «Սասնա ծռերի» գործով դատավարությունը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց «Սասնա ծռերի» գործով 10 մեղադրյալների դատավճիռը։

Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 357-ից 360-րդ, 364-ից 360-րդ և 369-ից 373-րդ հոդվածներով վճռեց`

Արայիկ Խանդոյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված անձի մահվան հիմքով։ Արայիկ Խանդոյանին կալանքից ազատելու նպատակով Վահրամ Պետրոսյանի կողմից 2018 թվականի օգոստոսի 17-ին վճարված 1 միլիոն 500 հազար ՀՀ դրամ գումարը վերադարձնել վերջինիս կամ նրա կողմից լիազորված անձանց։
Ամբաստանյալ Պավել Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով Պավել Մանուկյանի նկատմամբ պատիժ նշանակել 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 6 տարի ժամկետով, ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-ր հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 2 տարի ժամկետով։ Քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Պավել Մանուկյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 10 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցել Պավել Մանուկյանի նախաքնննության և դատական քննության ընթացքում 2 տարի 3 ամիս 8 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 տարի 8 ամիս 22 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Պավել Մանուկյանի նկատմամբ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավը թողնել ամփոփոխ` մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո օրինական հիմքերի առկայության պայմաններում Վահրամ Պետրոսյանի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 10-ին վճարված 1 միլիոն ՀՀ դրամը վերադարձնել գրավատուին։ Պավել Մանուկյանի նկատմամբ նշանակված պատժի կրման սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։

Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով ազատազրկում 8 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում 2 տարի ժամկետով։
ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Վարուժան Ավետիսյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 9 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

ՀՀ ՔՕ 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցել Վարուժան Ավետիսյանի նախաքնննության և դատական քննության ընթացքում 2 տարի 1 ամիս 15 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 տարի 4 ամիս 15 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը թողնել ամփոփոխ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ դրանից հետո օրինական հիմքերի առկայության պայմաններում Վահրամ Պետրոսյանի կողմից 2018 թվականի օգտոստոսի 17-ին վճարված 1 միլիոն 500 հազար ՀՀ դրամը վերադարձնել գրավատուին։ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատժի կրման սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։

Ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով պատիժ նշանակել՝ ազատազրկում 3 տարի ժամկետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում 8 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 2 տարի ժամկետով։

ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Մխիթար Ավետիսյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 9 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։
ՀՀ ՔՕ 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցել Ավետիսյանի նախաքնննության և դատական քննության ընթացքում 1 տարի 11 ամիս 11 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 տարի 6 ամիս 19 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Նրա նկատմամբ նշանակված պատժի կրման սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։

Ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 2 տարի ժամկետով։

ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Գրիգորյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

ՀՀ ՔՕ 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցել Գրիգորյանի նախաքնննության և դատական քննության ընթացքում 1 տարի 11 ամիս 4 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 տարի 6 ամիս 26 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս