
Պետերբուրգում ձերբակալել են բանկ կողոպտելու փորձի մեջ կասկածվող տղամարդուն

Ձերբակալվել է այն տղամարդը, որին կասկածում են Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանում բանկի մասնաճյուղի վրա նռնակի մուլյաժով ավազակային հարձակման մեջ: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ՆԳ նախարարության Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանները ձերբակալել են այն տղամարդուն, որը կասկածվում է Վասիլեոստրովսկի շրջանում բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակման մեջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Փետրվարի 19-ի երեկոյան հաղորդագրություն է ստացվել, որ բանկի մասնաճյուղերից մեկն է մտել տղամարդ ՝ սեւ հագուստով եւ բժշկական դիմակով: Գանձապահին սպառնալով նռնակի նմանությամբ առարկայով, նա փող է պահանջել: Այն բանից հետո, երբ բանկի աշխատակիցը սեղմել է տագնապի կոճակը, չարագործը դատարկաձեռն փախել է:
«Փետրվարի 23-ին Ռուսաստանի ՆԳ նախարարության Վասիլեոստրովսկի շրջանի վարչության աշխատակիցների աջակցությամբ, Լիգովսկի պողոտայի 65 տան մերձակայքում այս հանցագործության կատարման մեջ կասկածով ձերբակալվել է Ստավրոպոլի երկրամասի 30-ամյա բնակիչը: Տղամարդուց առգրավվել է նռնակի մուլյաժ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Ավազակություն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: