ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ծառայողների կողմից 2022 թվականի հունիսի 20-ին ԻԻՀ քաղաքացի Բ. Զ-ի կողմից «Հայփոստ» ՓԲԸ-ին հանձնված, Ավստրալիական Միություն ուղարկվող առաքանիում հայտնաբերվել է ստվարաթղթե արկղի սնամեջ կողային հատվածներում թաքնված առանձնապես խոշոր չափերի՝ 3025,76 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 07:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:49-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նման պատկերացումներ ու ընկալումներ ունեցող բոլոր մարդիկ հաշվի չեն առնում սակայն, մի պարզ փաստ։ Հենց Սուրբ Գրքում է փաստված՝ Աստված ամենքին հավասար ստեղծեց։
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 27-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ Բանավան թաղամասի թիվ 1, 2, 2/1, 2/2, 3, 4, 4/1, 5, 6, 7, 8, 8ա, 9, 10, 11, 16, 17 բազմաբնակարան շենքերի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 27-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Ագարակ քաղաքի, Կարճևան գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«249 հազարից մի փոքր ավելին է՝ մոտ 250 հազար այցելություն է եղել՝ ներգնա զբոսաշրջային այցելություններ։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ 2,9 անգամ ավելի է։ Սակայն 2020 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին դեռ չի հասել։ 2020 թվականի առաջին եռամսյակում 306-307 հազար այցելություն ենք ունեցել, այդ տարվա առաջին եռամսյակում դեռ կորոնավիրուս չկար, մարտի կեսերից հայտարարվեց կարանտին, ամեն ինչ փակվեց, ինչն էլ խոչընդոտեց զբոսաշրջության զարգացմանը։
Հունիսի 20-24-ը Վատիկանում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու և Արևելյան Ուղղափառ նախաքաղկեդոնական Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միացյալ ժողովի 18-րդ հանդիպումը:
Փաստի առթիվ Ն. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստսնի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին:
ԱՄՆ-ում հարձակման է ենթարկվել դերասան Սոս Կարապետյանը: Այս մասին դերասանը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ու ինստագրամի իր օգտահաշվի միջոցով։ Սոս Կարապետյանը մեքենայով կանգնած է եղել լուսացույցի տակ, հետևից մոտեցել են և մահակով հարվածել գլխին, մարմնի այլ մասերին, մեքենային։
Հունիսի 26-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, 27-ին կեսօրից հետո, 28-29-ն երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ: Հունիսի 30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Անձի առևանգում՝ պարտքի դիմաց. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը:
Պարեկները սահմանազատել են տարածքը՝ մինչև ժամանի դատաբժիշկն ու դիատարը: Մինչ տեղում աշխատում էր ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Թելման Մինասյանը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Հայկ Մ.-ն էր, որը նշված տարածքի բարձրությունից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով:
Հունիսի 10-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Երևանում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցի 41-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: Տեղեկություններն իրացվեցին հունիսի 21-ին։ Քրեական հետախույզները կասկածվողին իրենց փողոցից բերման ենթարկեցին բաժին:
Հունիսի 23-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ միջոցառմանը մասնակցող և դրանում ներգրավված յուրաքանչյուրի անվտանգությունը երաշխավորելու նպատակով: Միջոցառման կազմակերպումը պետք է անհապաղ սկսվի ընդունող երկրում:
Մրցույթի կազմակերպման նպատակով Կառավարությունը որոշել է հերթական անգամ հսկայական միլիոններ հատկացնել մեկ անձից գնումներ իրականացնելուն՝ չկազմակերպելով որևէ մրցույթ՝ ցածր գին+ բարձր որակ ստանալու համար։
ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ տարեսկզբից աշխարհի 48 ոչ էնդեմիկ երկրներում մարդկանց շրջանում կապիկի ծաղիկով վարակվելու ավելի քան 3200 դեպք է հայտնաբերվել: Հիվանդության դեպքեր են արձանագրվել 48 երկրներում: Առ այսօր հայտնի է այս հիվանդությունից մահվան մեկ դեպքի մասին:
Հունիսի 25-ին, ժամը 10:11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 24 շենքի տանիքի թիթեղները քամու հետևանքով մասամբ պոկվել և կախվել են․ առկա է ընկնելու վտանգ:
Գրիչը․․․ No comment
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 25-ին տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը և սուզվել, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում բնակվող Ղազարյանների ընտանիքը 14-րդ զավակի ծնունդով նոր ռեկորդ է սահմանել Վրաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Վրաստան» թերթը:
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: