ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ ստեղծված արտարկարգ դրության պայմաններում Կառավարությունը ժողովրդի համար 4-5 պարզ քայլ պետք է կատարի:
Ազգային ժողովը քննարկեց «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Կառավարության նախագիծը Ազգային ժողովում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022 թվականից արգելել մեկանգամյա պլաստիկի, պոլիէթիլենային տոպրակների իրացումը:
ԵԱՀԿ պաշտոնյան նախ տեղեկացնում է, թե ինչ միջոցներ է որոշել կիրառել ՀՀ կառավարությունը՝ շեշտելով, որ արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ցանկացած «կազմակերպություն, որն իրականացնում է լրագրողական գործունեություն» (որն իր մեջ ներառում է էլեկտրոնային հրապարակումները, որոնք հնացած սահմանումով չեն համարվում լրատվամիջոց), կարող է հրապարակել տեղեկատվություն կորոնավիրուսային ճգնաժամի մասին՝ օգտվելով միայն պաշտոնական աղբյուրներից։
Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այս ընթացքում մարդկանցից բազմաթիվ բողոքներ է ստացել՝ գյուղատնտեսության հետ կապված, մարդիկ բողոքում են, որ նախկինում եղած հնարավորություններն այսօր չկան:
«Այսօրվա ստեղծված իրավիճակում բոլորս ենք պատասխանատու, բոլորն էլ ասում են՝ միասնական պետք է լինենք, բայց սա ոչ թե խոսքով պետք է լինի, այլ լիարժեք միասնական պետք է լինենք: Եթե տեսնում ենք խնդիրը, պետք է դրան լուծում առաջարկենք»,- այս մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած հատուկ նիստին ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Բրիտանական 71-ամյա գահաժառանգ արքայազն Չարլզի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը դրական է եղել:
Սննդամթերքի անվտանգությանն տեսչական մարմնի գլխամասային գրասենյակի բոլոր աշխատակիցները ջերմաչափվում են առավոտյան, իսկ տեսուչները նաև երեկոյան՝ տուն գնալուց առաջ, իրացման ցանցերում շրջայցերից վերադանալուց հետո:
Հանրային հեռուստաընկերությանը կոմերցիոն գովազդ հեռարձակելու իրավունք տալով կամ այն վերադարձնելու մասին օրենսդրական նախագիծն ունի ինչպես՝ դրական, այնպես էլ՝ ոչ այնքան դրական կողմեր:
Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման, մասնավորապես` լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում։:
Մարտի 25-ի ցերեկը և 28-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Խորվաթիայի Հանրապետության օմբուդսման Լորա Վիդովիչին Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։
Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դեռևս 2019թ. հոկտեմբերի 15-ի ՍԴՈ-1480 որոշման ամբողջական կատարման հարցը, որը փաստաբանական համայնքի կողմից շատ սպասված որոշում էր: Հենց այս որոշմամբ՝ կալանավորման լայն տարածման /որպես պատիժ վերածման/ և գրավի նեղ մեկնաբանման հարցը լուծվում է:
Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը տալ մինչև 5 րոպե գովազդ տեղադրելու իրավունք:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին նվիրաբերել է 120 բժշկական պաշտպանիչ ակնոցներ։
ԱՀ Մարտունու շրջանի բոլոր համայնքներում մի շարք միջոցառումներ են իրականացվում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող hանձնաժողովը ժամանակավորապես անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի՝ դադարեցնելով փաստաթղթերի առձեռն ընդունումը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղևորահոսքի կրճատմամբ պայմանավորված՝ մարտի 27-ից չեղարկվում են ժամը 9:15-ին Երևանի երկաթուղային կայարանից և 17:55-ին Գյումրիի երկաթուղային կայարանից մեկնող №100/101 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթները:
Գագիկ Ծառուկյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
ՀՀ-ում նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելումը սահմանափակելու համար երեկ՝ մարտի 24-ին, պարետ Տիգրան Ավինյանը ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումներ հաստատելու վերաբերյալ որոշում էր ստորագրել:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների շրջանակը, հատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ` կորոնավիրուսին ի սկզբանե Հայաստանում անլուրջ էին վերաբերվում, ինչը նորություն չէ:
Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման նպատակով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը (ՄԵՀԶ) որոշել է մարտի 16-ից մեկ ամսով՝ չեղարկել կամ անժամկետ հետաձգել բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները։
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բժշկական դիմակի լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ այն արտադրված է Հայաստանում։
Ազգային ժողովում քննարկվում է Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը տեղեկացրեց, որ Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում՝ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված տեղաշարժի սահմանափակումները հսկելու համար հաղորդագրությունների միջոցով, հորդորում է քաղաքացիներին պահպանել պարետի ցուցումները, պարետի սահմանած կարգը:
Մարտի 6-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը, ժամը 22.40-ին, իրենց շենքի մոտ երթևեկելիս անհայտ պայմաններում վնասվել է որդու «Սուզուկի» մակնիշի մեքենայի ապակին:
Օրենքը նախատեսում է լրատվական գործունեություն իրականացնողների կողմից Արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկատվության կանոնները չպահպանելու դեպքում տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարետի որոշմամբ լրացում է կատարվել հավելվածում և ավելացվել է 73 ենթակետը՝ «69.10.0» – Իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով»: