
Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 24 շենքի տանիքի թիթեղները քամու հետևանքով մասամբ պոկվել և կախվել են

Հունիսի 25-ին, ժամը 10:11-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 24 շենքի տանիքի թիթեղները քամու հետևանքով մասամբ պոկվել և կախվել են․ առկա է ընկնելու վտանգ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն ապամոնտաժել են 6 թիթեղ (մոտ 30 քմ):