Բաժիններ՝

ԱՄՆ-ում ծեծի է ենթարկվել դերասան Սոս Կարապետյանը

ԱՄՆ-ում հարձակման է ենթարկվել դերասան Սոս Կարապետյանը: Այս մասին դերասանը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ու ինստագրամի իր օգտահաշվի միջոցով։ Սոս Կարապետյանը մեքենայով կանգնած է եղել լուսացույցի տակ, հետևից մոտեցել են և մահակով հարվածել գլխին, մարմնի այլ մասերին, մեքենային։

Ինչպես հայտնել է Սոս Կարապետյանը, պատճառը եղել է ֆիլմում («Կոռուպցիա 2. հատուցում») Հիսուս Քրիստոսի կերպարը ծաղրելու տեսարանը։

«Ուզում եք սպանեք ինձ, գիտեք վախենում եմ ձեզնից, չեմ վախենում ո՛չ ձեզնից, ո՛չ էլ մեռնելուց, մի քիչ թասիբ ունեցեք: Ահավոր վիրավորված եմ: Ձեր բոլորի զանգին եմ սպասում, բոլորիդ պատրաստ եմ հատ-հատ տեսնելու: Ես գիտեմ, որ հայ է անողը, որովհետև հայերեն էր խոսում, ասում էին՝ «խի եք ձեռք առնում Հիսուսին», էս ինչ կինո եք նկարել․․․ Սա կինո է, վերջիվերջո պետք է հասկանաք, թե՞ ոչ․․․»,- պատմել է Սոս Կարապետյանը։

 

Posted by Sos Karapetyan on Saturday, June 25, 2022

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս