Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են УАЗ-ն ու ВАЗ 21099-ը. Կա մեկ զոհ․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 00:40 –ի սահմաններում Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ, 26-ամայ Արման Սերգոյանի վարած УАЗ մակնիշի և 37-ամյա Անտոն Հովհաննիսյանի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով ВАЗ 210 99–ի ուղևոր, Երևանի բնակիչ, 41-ամյա Վահե Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն, իսկ ժամեր անց հիվանդանոց է դիմել Ա. Հովհաննիսյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով առավոտյան ժամը 07:30-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին հայտնել են, որ ժամը 05:00 –ի սահմաններում շտապօգնության ավտմեքենայով Վ. Նեսրսիսյանը Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Փաստի առթիվ Ն. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստսնի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս