Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
«Սկի մի հատ նորմալ բաժակ չեք տրամադրում, աթոռները ամենաչոր աթոռներն են». ավագանու անդամը դժգոհում է
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 24-ին Արճիս գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 33-ամյա Վոլոդյա Ք.-ն, որը մայիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:
«Երևանը չի կարող ապրել բնականոն կյանքով, եթե սահմանամերձ տարածքների բնակիչների կյանքը վտանգված է»
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն անդրադարձել է արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի կողմից հնչող հայտարարություններին, թե ընտրություններում աջակցության դիմաց տրվում են քրեական հետապնդումները դադարեցնելու խոստումներ:
Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում մինչև օրակարգային հարցերին անդրադառնալը քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ լավ լուր ունի:
2021թ. մայիսի 24-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի շարահրապարակում, պարտադիր ժամկետային զինծառայող Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանն իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել իր գլխի շրջանում, որի հետևանքով ստացել է մահացու հրազենային վնասվածք: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Վաղարշապատի բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1992թ. ծնված Գ. Մ.-ն 2021 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, փախուստի է դիմել հիշյալ բժշկական կենտրոնից։
Ավտոմեքենաների առքուվաճառքի համար կգործի լիցենզավորման տարեկան տուրք մինչև 2 միլիոն դրամ։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 25-ին հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին:
«Գյուղացին ուզում է իր արտադրածը վաճառել. պետությունը չի օգնում». Թագուհի Թովմասյան
Մայիսի 24-ին, ժամը 17:24-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել են Ակունք գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի այգին, տանիքը․ կան թուլացած կառուցատարրեր։
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը:
Գները բարձրանում են հինգ-վեց տոկոսով, բայց եկամուտներն աճում են, օրինակ՝ յոթ-ութ տոկոսով, այդ պատճառով շատերն անգամ չեն նկատում գնաճը: Իսկ ե՞րբ են վերջին անգամ մեր երկրում աճել մարդկանց եկամուտները: Երբ տասը տոկոսով թոշակնե՞րը բարձրացան, բայց դա զավեշտ է, անգամ վիրավորանք»,-ընդգծում է Պողոսյանը:
Մայիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 01:43-ին (Գրինվիչի ժամանակով` մայիսի 24-ին, ժամը 21:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.41⁰ և արևելյան երկայնության 44.92⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան` Գուդաուրի գյուղից 37 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Այնթափ համայնքի գազասպառողների գազամատակարարումը:
Ավագանու անդամի՝ գյուղ ժամանելուց հետո, իրավիճակը կարծես փոխվեց, եթե մինչ այդ դրսում գրեթե մարդ չկար, իսկ հանդիպելիս էլ հանգիստ զրուցում էինք, Արմենակ Հովհաննիսյանի ժամանելուց հետո հանկարծ բոլորը տներից դուրս եկան և սկսեցին բարձրաձայն խոսել, անգամ վիրավորել, սեր խոստովանել գործող իշխանություններին, իսկ տարածքներ հանձնելու մեջ մեղադրել լրագրողներին։ Ու թեև ավագանու անդամ Հովհաննիսյանն արդեն հեռացել էր, գյուղացիների ոգևորությունը մնացել էր, ու պահանջում էին դադարեցնել նկարահանումն ու հեռանալ գյուղից. «Երկրի ղեկավարը շատ լավ մարդ ա, արդար, ազնիվ, անկեղծ»,
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մալայզիայի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Կուալա Լումպուրում գնացքների բախման հետևանքով տուժել է 166 մարդ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 24-ին
ՀՀ և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անձից հաղորդում է ստացվել այն մասին, որ բնակարան գնելու պատրվակով իրենից 9000 ԱՄՆ դոլար գումար է խարդախությամբ հափշտակվել,
Երևանում և մարզերում գործող պատվաստումային շարժական կետերում մայիսի 5-ից 23-ը ներառյալ իրականացվել է 2 հազար 876 պատվաստում, որից` 2 հազար 205-ը «ԱստրաԶենեկա»-ով, 313-ը «Սպուտնիկ Վի»-ով, 358-ը «ԿորոնաՎակ»-ով։
Մայիսի 21-ին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, համագործակցել են ոստիկանության այլ ստորաբաժանումների, ինչպես և նախաքննական մարմնի ծառայողների ու Հայաստանում Վրաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի հետ։
Մայիսի 24-ին, ժամը 12:10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է 3 հատ արկ:
Մայիսի 24-ին, 27-29-ի՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-26-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
«Դպրոցի տանիքը գոյություն չունի, պետք է նորից կառուցվի: Դասեր դեռ անցկացվում են, սակայն, եթե անձրևային եղանակ լինի, գուցե չկարողանան կազմակերպել: Բացի դպրոցներից, վնասվել են նաև տների տանիքներ: Կարկուտն էլ բերքին է վնաս հասցրել: Մի խոսքով՝ գյուղը ահագին վնաս է կրել: Դեռ վնասի չափը չենք հաշվել, սպասում ենք, որ մարզպետարանից հանձնաժողով գա, դպրոցի տանիքը նայի, բնակիչների կրած վնասները՝ ևս»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտաշարի համայնքապետ Մանվել Օհանյանը:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 21-ին Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 25-ամյա Շայան Զ.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 19-ից ԻԻՀ Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կիբերհանցագործության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Ժամանակակից բանաստեղծ Եր Կարի անդրանիկ՝ «Երկա՞ր» գիրքը շուտով հասանելի կլինի ընթերցողներին:
Մայիսի 23-ին՝ Հոգեգալուստի տոնին, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, օծվեց և տեղադրվեց Հաղբատավանքի (10-13-րդ դար) զանգակատան խաչը: