Բաժիններ՝

«Սպորտում հայ ժողովուրդը երկու դեսպան ուներ՝ Լևոն Արոնյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Առաջինի կյանքը հարամեցին, հիմա էլ անցան Հենոյին»․ Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի ազգային հավաքականի տղաները մեկ ճիշտ քայլ ունեն՝ համատեղ հայտարարությամբ հանդես գալ ու հրաժարվել առաջիկա հանդիպումներին մասնակցությունից, ստիպելով ՀՖՖ-ին ու մարզչական շտաբին՝ վերանայել իրենց ավագին՝ Հենոյին հավաքական չհրավիրելու որոշումը: Ֆուտբոլը, սպորտը առաջին հերթին տղամարդկության, ազնվության ու թասիբի բնագավառ է:

Հ.Գ. Սպորտում հայ ժողովուրդը աշխարհում երկու գերճանաչված դեսպան ուներ՝ Լևոն Արոնյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Առաջինի կյանքը հարամեցին, հիմա էլ անցան Հենոյին: Կա՞ այլ բացատրություն, քան հայ ժողովրդի այս երկու հեղինակություններին սկանդալային լրահոսի մեջ դնելով՝ նրանց անունը միջազգայնորեն սևացնելու, նրանց Հայաստանից կտրելու փորձն է: Ո՞վ է լինելու երրորդը: Արթուր Ալեքսանյա՞նը:

Անիծյալ լինե՛ք, հուդաներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս