Բաժիններ՝

Գուգարաց թեմում օծվեց Հաղբատավանքի զանգակատան խաչը

Մայիսի 23-ին՝ Հոգեգալուստի տոնին, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, օծվեց և տեղադրվեց Հաղբատավանքի (10-13-րդ դար) զանգակատան խաչը:

Զանգակատան խաչը պատրաստվել է վանքի խաչքավոր Կարեն Փարեզմուզյանի բարերարությամբ:

Խաչի օծման արարողության ավարտին՝ Սուրբ Նշան եկեղեցում, ձեռամբ թեմակալ առաջնորդի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Սրբազան Հայրը օրհնեց ներկաներին, գնահատանքի օրհնության խոսք հայտնեց բարերարին՝ Աստվածահաճո գործի համար:

Հավարտ Պատարագի բաժանվեց մատաղ Կարեն Փարեզմուզյանի և եկեղեցու դպիր Արթուր Սոխակյանի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս