Կուզեի դրական լուր հայտնել․ Հայկ Մարության
Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում մինչև օրակարգային հարցերին անդրադառնալը քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ դրական լուր ունի հայտնելու:
«Դուք արդեն տեղեկացել եք, որ մենք պայմանագիր ենք կնքել 8.6 մետրանոց, ցածր հատակով և բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխան 161 ավտոբուսի համար: 6 ամսվա ընթացքում մենք կունենանք այդ ավտոբուսների մատակարարումը: Ուզում եմ տեղեկացնել, որ ևս մեկ պայմանագիր արդեն կնքել ենք 50 նույնատիպ ավտոբուսների մատակարարման համար, որոնք նույնպես 6 ամսվա մեջ կմատակարարվեն: Ուստի մեզ մոտ ստացվեց 211 8.6 մետրանոց ցածր հատակով և մեր կողմից դրված բոլոր բարձր ստանդարտներին համապատասխան ավտոբուսներ»,- ասաց Մարությանը: