Արտակարգ դեպք՝ Գյումրիում. պարեկները դեղ են լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել». Կարապետ Պողոսյան
Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արտակարգ դեպք Գյումրիում
Քիչ առաջ պարեկները կանգնցրել են մի քաղաքացու, պահանջելով փաստաթղթեր, քաղաքացին խնդրել է մի փոքր ժամանակ, որպեսզի զանգի և տանեցիները փաստաթղթերը հասցնեն…
Ըստ ինձ դիմած քաղաքացիների, պարեկները չեն համաձայնվել տրամադրել ժամանակ, հատուկ միջոց են կիրառել, դեղ լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել…
Քաղաքացու ինքնագիտակցությունը կտրոկ վատացել է, տարածքի բնակիչներին նույնիսկ արգելել են ջուր տալ, նշելով, որ իրռնց կիրառած դեղի արդյունքում կարող է կուրանալ…
Այս պահին եկել է շտապ օգնության բրիգադը, տարածքում բնակիչները կատաղած վիճում են պարեկների հետ, բնականանար թուրքեր անվանելով»։