30.000-ը որ 200.000 լինի, կարծում եմ՝ վարորդը կմտածի, ինչպես վարի, որ քաղաքը չաղտոտի. Քաղաքապետ

Երևանում գերբեռնված ավտոմեքենաները լրջագույն խնդիր են առաջացնում, ճզմում են ասֆալտը։ Այստեղ կապ ունի մեքենան ոչ ճիշտ շահագործելը, թեք հարթություններում կանգնելու ձևը, արագությունը: Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացնելով մայրաքաղաքի փողոցներով բեռնատարների երթևեկության հետևանքով առաջացած խնդիրները՝ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Նա նշեց, որ հանդիպել են նաև տնտեսվարողների հետ, քննարկման արդյունքում պարզվել է, որ դուրս է գրվում հաշիվ-ապրանքագիր, որի մեջ ֆիքսվում է տոննաժը, սկիզբն ու վերջը:

«Այս պահին շատ վատ իրավիճակ է Արտաշեսյան-Թամանցիներ խաչմերուկում։ Պետք է տրվի հանձնարարական, որ մինչև ձմեռ դա վերացնենք»,- ասաց Արեյանը՝ կարևորելով տեսչական մարմնի կողմից վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը:

«Բոլոր ֆուռերը չեն կշռվում մայրաքաղաքում, քարհանքներից եկող մեքենաները չեն կշռվում, բետոնախառնիչները չեն կշռվում: Կարծում եմ՝ մեկ ամիսը բավական է, որ փորձենք իրավականորեն սա կարգավորել»,- նշեց Կամո Արեյանը:

Կարդացեք նաև

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ նշեց. «Ստացվում է՝ թղթաբանության հարցն ենք լուծելու, որովհետև ինչքան վարորդները ճիշտ չվարեն՝ այդ դեպքն ունենալու ենք»:

Կամո Արեյանը համաձայնեց քաղաքապետի դիտարկմանը.

«Ինչքան վարորդի խնդիրը թողնենք իրենց հույսին՝ վստահ չենք՝ իրենք կկարգավորե՞ն դա, թե՞ ոչ: Մեծ մասը նոր ներկրված մեքենա է, ավտոմատացված ռեժիմով են աշխատում: Երթևեկելի հատվածի աղտոտման համար տուգանքը 30.000 դրամ է, որի իրականացման պատասխանատուն Ճանապարհային ոստիկանությունն է, պարեկային ծառայությունը»:

Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց. «Կարծում եմ՝ այդ 30.000-ը որ 200.000 լինի՝ վարորդը կմտածի, ինչպես վարի, որ քաղաքը չաղտոտի»:

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ