Red Wings ավիաընկերությունը հոկտեմբեր ամսվանից սկսում է չվերթեր իրականացնել նաև Դոնի Ռոստով- Երևան- Դոնի Ռոստով, Կրասնոդար- Երևան- Կրասնոդար և Սամարա-Երևան- Սամարա երթուղիներով:
Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:
Զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած արտոնությունների ընդունումը կունենա սոցիալական կարևոր նշանակություն եւ կնպաստի զինվորական ծառայության հեղինակության աճին։ Առաջարկվող արտոնությունները նաև կբարձրացնեն ծառայություն անցնող կամ անցած զինծառայողների կարգավիճակը:
Օրբելի 63/1 շենքի բնակիչները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին, որում ասված է․ «Կրկին Ձեզ են դիմում Երևանի Օրբելի 63/1 շենքի բնակիչները։ Մեր շենքը խորհրդային տարիներին կառուցվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտանիքների համար։
Սեպտեմբերի 22-ին, ժամը 05:29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ «Ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ: Ինձ համար մեծ պատիվ է լինել Բյուրականի աստղադիտարանի պատմության թեկուզ մի փոքրիկ մասը, պատմություն, որ հայ գիտական մտքի հարուստ տարեգրության անբաժանելի մասն է, պատմություն, որին առնչվել եմ իմ դասախոսական և գիտական գործունեության […]
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր տաղանդավոր Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան կովիդի դեմ․․․ Գործի են դրվել բոլոր զենքերը․․․ Հուսանք՝ կհաղթահարեն․․․»։
Սեպտեմբերի 22-ին, ժամը 23։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասից «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։
Հարցման արդյունքներով պարզ է դարձել, որ տրանսպորտի թվակազմի կրճատում տեղի է ունեցել: Դիմումով պարզվել է, որ 2020-2021 թվականներին երթուղիներից հանվել է թվով 349 միկրոավտոբուս: Երթուղիներից հանված տրանսպորտի քանակը մինչ այժմ չի լրացվել։
Սեպտեմբերի 22-ին, ժամը 06։15-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցում են 125 փրկարար ծառայող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12, ՀԱԷԿ-ի 20 և Հրազդանի ՋԷԿ-ի 11 աշխատակից։
Հայաստանի Հանրապետության անկախության երեսուն ամյակի կապակցությամբ Օտտավայի քաղաքապետարանի առջև տեղի է ունեցել Հայաստանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն։
Գնդապետ Արմեն Վարդանյան․ Նա լուռ, իր աշխատանքն անող սպա էր․․․:
Նոր Նորքի, Ջրվեժի մի շարք թաղամասերի, Արարատի որոշ ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը կդադարեցվի
Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Հրավերն առաջին տիկնոջ կողմից է. զոհված զինվորի մայրը՝ անկախության տոնակատարությանը մասնակցելու մասին
Hello, I’m from India. Iran. ովքեր են մասնակցում գունագեղ տոնակատարությանը
«Ինչպե՞ս ապրել այդ աղետից հետո, ինչպե՞ս նայել զոհվածների հայրերի, մայրերի, այրիների ու զավակների աչքերին, ինչպե՞ս անել, որ նրանց զոհողությունն անիմաստ չդիտարկվի: Պետք է ձեւակերպել ապագայի ուղենիշն անկախ պետության առաջիկա տասնամյակների համար:
168.am–ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը այսօրվա «գունագեղ տոնակատարության» լուսային շոուն լիարժեք ապահովելու համար հատուկ դրոններ է պատվիրել Ռուսաստանից։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վստահ է՝ Հայաստանի Հանրապետության անկախությունը պայքարով ու նվիրումով նվաճված հասցե է, որով հայ ազգի տունն անշփոթելի է դառնում աշխարհի մեծության մեջ:
ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության բժշկական համայնքին յուրահատուկ կերպով է «շնորհավորել» Առողջապահության նախարարությունը: Նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում առողջապահության ոլորտի պատասխանատուները հրապարակել են երկու դրվագից բաղկացած մի ծաղրանկար:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթև-Կապան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։
Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն։ Հոգևորականաց դասն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ վերահաստատելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակն ու հայ և ռուս ժողովուրդների՝ պատմական խոր արմատներ ունեցող սերտ բարեկամությունը:
«Իմ մինուճար տղես էր, Դավոս, ժամկետային էր, 2 ամսվա ծառայող էր։ Այդ երեխեքը սկի գդալ բռնել չգիտեին, ուր մնաց՝ ավտոմատ, տարել էին առաջին գիծ, 40 օր սոված-ծարավ, դա բոլորի մոտ շեշտում եմ, որ սոված-ծարավ են եղել։ Երեխեքը զանգել՝ մեզնից ուտելիքներ են ուզել, առաջին բուժօգնության պարագաներ, անգամ հեռադիտակ, ինչի՞ պետք է առաջին գիծ կանգնող տղան ծնողից հեռադիտակ ուզեր։ Ջուր չեն ունեցել, ասում էին՝ քիչ-քիչ խմում ենք, մինչև ուղարկեն։ Մենք ենք ծնողներով հավաքվել ու ուղարկել․․․ Նոյեմբերի 5-ին է զոհվել որդիս, 40 օր կռվեց․․․»։
Զոհված տղաների հարազատների հավաքը՝ Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է հիվանդանոցում գտնվող հայտնի երգիչ, երգահան Հայկ Հակոբյանին՝ Հայկոյին։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Օդի ջերմաստիճանը 22-24-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
Անկախության տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին և հորդորը՝ ամուր մնալու հավատքի մեջ, ընթանալու Աստծո պատգամներով, համախմբված հայրենիքի շուրջ, հայրենյաց սիրով ու եղբայրությամբ իրականացման առաջնորդելու ազգային մեր լուսավոր իղձերը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սմբատ Վոլոդյայի Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.