«Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5:10): Աստվածաշնչյան այս խոսքերը պիտի մտքներին ունենան այն մարդիկ, ովքեր այսօր ազնիվ նպատակներով պայքարում են ամեն տեսակ անկախության համար:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1202 է:
Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման կենտրոն, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը, որպեսզի կարողանան բացել Սիսակյան 6 շենքի բնակարաններից մեկի դուռը:
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
39-ամյա տղամարդը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին։
Ռուսաստանցիների համար թավշյա սեզոնին ճանապարհորդական ամենապահանջված ուղղություններից է Հայաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքիան:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
«Ճիշտն ասած, շատ էին այնտեղ բազմազավակները, դրա համար հերթականությունով չհասավ, մինչև հերթը հասավ, 7-րդ-ն էլ ծնվեց։ Հոկտեմբերի մեջ պետք է արդեն փողը փոխանցեին, թղթերը սաղ տված էր, պետք է տունն առնեին տային։ Նորմալ, մեծոտ տուն էր, մոտ 20 միլիոն դրամի չափով, բայց սեպտեմբերին պատերազմը սկսվեց, այդպես մնաց այդ տունը․․․ Այդ տունն էլ, որ պիտի տային, սնարյադը ընկել էր կողքը, վալնայից ճակատային պատը փլվել է, զալը դարձել է բալկոն»։
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել՝ ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իր նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու վերաբերյալ:
Հուլիսի 19-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Լեքսուս» ավտոմեքենայի վարորդը ատրճանակից կրակոց էր արձակել «Օպել» ավտոմեքենայի ուղղությամբ և վնասել այն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու, կատարված հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում տեղի են ունեցել 2020 թվականի հուլիսյան մարտական գործողություններին նվիրված Սուրբ Զորավոր մատուռի խաչի օծման, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասի հերոսացած տղաների հիշատակին կառուցված հուշաքարերի բացման արարողություններ:
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։
Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ռազմագործողություններով պայմանավորված՝ հենց ռազմական գործողությունների ընթացքում կամ հրադադարի հաստատումից հետո զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, Արցախից Հայաստան փոխադրման բազմաթիվ դեպքերի առթիվ հարուցվել է 191 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ, 238-րդ հոդվածների տարբեր մասերի և դրանց համակցությունների հատկանիշներով:
Արցախում սեպտեմբերի 24-ին կատարվել է 45 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք։
Սեպտեմբերի 25-ի և 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև:
Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների:
Հանրապետության նախագահի խորհրդական, դիվանագետ, թարգմանիչ Համլետ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Կատարվում է քննություն։
Օրինականությո՞ւն, թե՞ ապօրինություն է կառավարության պատվաստվելու մասին պահանջը. ՈւՂԻՂ
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները սեպտեմբերի 25-ին վերսկսվել են:
Մերկելը Բունդեսթագի ընտրությունների նախաշեմին այցելել է իր նախկին ընտրատարածք։ Շրջագայության ընթացքում նա այցելել է նաև Մարլոուի թռչունների այգի, որտեղ ցանկացել է կերակրել թռչուններին։ Մերկելին թղթե բաժակ են տվել թռչունների կերով ՝ այսպես կոչված, Լորիի նեկտարով, որը պատրաստված է չորացրած փոշուց, ֆրուկտոզայից, հացահատիկից և ջրից:
2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներով բարձրացված թերևս ամենատարածված խնդիրն աշխատանքից ազատելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն է: Այս խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես անդրադառնում է իր գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդումներում:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 24.09.2021թ. նշել է, որ «ավելի քան 300.000 պատվաստումներից մենք չունենք հիշատակության արժանի բարդություն»: Վստահ եմ, որ ապատեղակատվություն է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին, քանի որ այդպիսի ոչ արժանահավատ պնդում չէր կարող կատարել (առայժմ այլ պնդում չեմ անում):
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Սեպտեմբերի 25-ին, ժամը 07։00-ին Շենաթաղ գյուղից տեղեկություն է ստացվել, որ բռնկված հրդեհն ինքնամարվել է․ այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ։
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում պատվաստումների թեման կրկին բուռն քննարկումների առարկա է դարձել։ Ճիշտ է՝ ներկայիս պայմաններում պատվաստումը մնում է համավարակի դեմ պայքարի՝ գիտնականների կողմից առաջարկվող փաստացի միակ միջոցը, սակայն խնդիրը կապված է հայաստանյան իշխանությունների կողմից նախաձեռնված կարգի հետ, որը խիստ սահմանափակումներ է նախատեսում և ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից։ Ըստ էության, առողջապահության նախարարությունն […]
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակչի կողմից Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ին կայանալիք տոնական միջոցառման ընթացքում պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կորոնավիրուսի դեմ պատվաստումները հանրության շրջանում առաջացրել են որոշ անհանգստություններ, եւ այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` հասկանալու համար, թե եկեղեցին ու ամենայն հայոց կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ-ն ինչ դիրքորոշում ունեն պատվաստումների վերաբերյալ, իր հոտին կաթողիկոսը ինչ կոչ է անում: