Արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներով լուրեր են տարածվել այն մասին, որ Արցախում իրականացվող շինարարական աշխատանքներին ներգրավվել են իրանական անձնագրերով անձինք, որոնք կարող են ադրբեջանցիներ լինել։ Իրազեկում ենք, որ հիշյալ կասկածները իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԱԾ-ն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։
Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում սեպտեմբերի 17-ին հայկական խաչքարի օծման արարողություն է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է «analitikaua.net» կայքը, խաչքարը նվիրված է հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին։
ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծամասշտաբ զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 17-ին անցկացվել են հետախուզական խմբերի հարձակողական մարտի վարման գործողություններ։
Նշվում է, որ ուսումնասիրության փուլում գտնվող շուրջ մեկ տասնյակ գործերով ուղարկվել են նաև միջազգային հարցումներ։
Ալավերդու պղնձաձուլարանի մոտ 200 աշխատակից 2020 թվականի մարտ ամսից սպասում է մեկ ամսվա աշխատավարձին ու վերջնահաշվարկին:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայողներ Ալեն Մարգարյանի և Վահե Եղիկյանի մայրերին՝ Նազելի Տերտերյանին և Կարինե Մուրադյանին:
Մեր ձեռքի տակ է հայտնվել ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի շրջաբերականն ԱԺ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, խմբակցությունների ղեկավարներին, մշտական հանձնաժողովների նախագահներին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, որով վերջինս, վկայակոչելով առողջապահության նախարարի հրամանը, ցանկանում է ստանալ վերը նշված անձանց ենթակայության տակ եղող չպատվաստված աշխատողների տվյալները:
Սեպտեմբերի 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վաղուց չէինք անդրադարձել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի մտքի գոհարներին։ Բայց, լռելն արդեն անկարելի է դառնում, երբ չկայացած իրավաբանը սկսում է բժշկական հարցեր մեկնաբանել, այն էլ այնպիսի զգայուն թեմայի շուրջ, ինչպիսին պատվաստումներն են։
Սեպտեմբերի 15-ին և 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Քռասնու միջնակարգ, Այգեստանի Ա.Բալայանի անվան հիմնական և Խնածախի Ա.Ավագյանի անվան միջնակարգ դպրոցներ ու հանդիպումներ ունեցել տեղի դպրոցների աշակերտների և ուսուցչական անձնակազմի հետ:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Փարպի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով 41-ամյա վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների փորձի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակովը սեպտեմբերի 20-ի ժամը 17.00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցներ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տղաներն ակտիվ մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնի կազմակերպած դասընթացներին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հասկացանք, պատերազմ էր, դժվար է… անցածն էլ հաստատ չենք կարող հետ բերել, բայց կարելի է, չէ՞, ավելի մեղմ խոսել։ Պետք չի ցավն ավելի խորացնել։ Չէ՞ որ ինքը մեր ընտանիքները փշրել է, այո, հենց այդպես, փաստորեն, փշրեց մեր ընտանիքները։ Ի՞նչ ներողություն։ Էդքան տղերքին տարավ, մատաղ արեց, հետո ասեց` ներողություն, ինչ` հետ բերե՞ց էդ տղերքին ներողությունով, իհարկե` ոչ։ Նա, վերջապես, մեր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետն է, թող մի քիչ սթափ խոսի, նա երկրի ղեկավար է։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի քաղաքացիները լուրջ երկընտրանքի առաջ են կանգնած՝ պատվաստվել, թե ոչ։ Այս դաշտում ապատեղեկատվությունը շատ է՝ հատկապես ոչ մասնագիտական դաշտից եկող, որը շատ հաճախ մարդկանց գցում է շփոթության մեջ։ Մարդիկ կանգնում են հարցի առաջ՝ պատվաստվել արդյոք, թե չպատվաստվել, և նրանց մեծ մասն ընտրում է երկրորդ տարբերակը։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 15։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղի մոտակայքում՝ «Նոյան» գործարանում, հրդեհ է բռնկվել։
Սեպտեմբերի 17-ին, ժամը 05։45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի թափանցող կտրած-ծակած վերք` թոքի վնասումով, կրծքավանդակի, պարանոցի և գլխի ծակած-կտրած վերքեր, որովայնի մակերեսային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ:
Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրիի Տիմիրյազևի փողոցից, ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին նույն փողոցի 57-ամյա մի բնակչի։ Նրա հողամասի զննությամբ հայտնաբերվեց մշակումն արգելված կանեփի 54 բույս:
Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր երգին և տեսահոլովակին, որը կոչվում է «Ավրորայի աղոթքը»։
«Դա տարօրինակ է, քանի որ մարդկությունը պատվաստանյութերի հետ բարեկամության պատմություն ունի: Մանուկ տարիքում մենք պատվաստվում ենք կարմրուկի, պոլիոմելիտի դեմ, բոլորը պատվաստվում են, և ոչ ոք ոչինչ չի ասում»,- նշել է Ֆրանցիսկոսը, ով անձամբ կորոնավիրուսի դեմ պատվաստված է և հաճախ է կոչ անում մարդկանց անել նույնը:
Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայի ռեստորաններից մեկում դանակահարություն է եղել։ Քիչ անց հիվանդանոցից են հայտնել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ։
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:
Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը 97,2 տոկոս արդյունավետություն եւ անվտանգության բարձր պրոֆիլ է ցուցաբերել Բելառուսում անցկացվող պատվաստման ընթացքում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ)։
Սեպտեմբերի 14-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։
«Շիրակ» օդանավակայանում իրականացրած ընդհանուր ներդրումը կազմում է մոտ 7,5 մլն ԱՄՆ դոլար, որից 1,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը ժամանման սրահի կառուցման, իսկ մնացածը՝ վազքուղու նորոգման համար: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից:
Ոստիկանական հենակետի անմիջապես հարևանությամբ՝ ճանապարհի վրա տեղադրված են արգելապատնեշներ: