Սայաթ-Նովա պողոտայում ապօրինի ծառահատում իրականացրած մարդիկ գտնվել են

Մայիսի 27-ին Սայաթ-Նովա պողոտայում երկու անձ ապօրինի հատել էր 3 հսկայական բարդի՝ մեծ վնաս հասցնելով Երևանի կանաչ ֆոնդին։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին, որ «Կանաչապատում» արագ արձագանքման խմբում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչի՞ համար է կարգապահական տույժը, քանի որ ծառահատում է տեղի ունեցել, ով ինչին չի հետևել, արդյո՞ք գտնվել են մարդիկ, ովքեր իրականացրել են այդ ծառահատումը:

Պարզվեց՝ քաղաքացին երբ զանգահարել է թեժ գիծ ծառայություն, լսել ենք ձայնագրությունը, որ ասում է՝ արդեն 2 ծառ կտրված է, երրորդը կտրվում է: Թեժ գծի պատասխանատուն մուտքագրել է «Կանաչապատում» արագ արձագանքման խմբում՝ փորձելով ապահովել հետագա կանխումը: Խմբում ներգրավված աշխատակիցները զգոնություն չեն ցուցաբերել, որի համար ստացել են կարգապահական տույժ:

Կարդացեք նաև

«Պարոն Բեգոյան, կտանեք, նույն ծառերից նույն տեղում կտնկեք»,- խոսքն ուղղելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին՝ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Արմեն Բեգոյանը հակադարձեց՝ նշելով, որ Կենտրոն վարչական շրջանի որևէ պատասխանատուի տվյալ չի եղել այդ խմբում:

«Ավելացնեմ, որ այդ խմբում եղել է վարչական շրջանի վաղուց մահացած անդամի տվյալ: «Կանաչապատումն» ահազանգ ստացել է Ձեր օգնականից, և 5 րոպեի ընթացքում պատասխանատուները եղել են այդտեղ, հրավիրվել է ոստիկանություն, որպեսզի այդ գործը հարուցվի: Այստեղ «Կանաչապատման» մեղավորություն չեմ տեսնում»:

«Եթե պարոն Բեգոյանի նկարագրածն է, համաձայն եմ: Խնդրում եմ՝ հաջորդ շաբաթ զեկուցել»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Ապա պարզվեց, որ սա ոչ թե վերաբերում է ՀՈԱԿ-ին, այլ արագ արձագանքման խմբին:

Տեսանյութեր

Լրահոս