Ճանապարհային երթևեկության փոփոխություն` Գայի պողոտայում

Գայի պողոտայում իրականացվել է ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություն: Հունիսի 11-ից նշված պողոտայի առաջին երթևեկելի գոտում գործում է հասարակական տրանսպորտի համար նախատեսված առանձնացված երթևեկելի գիծ: Այս մասին Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Տրանսպորտի վարչության ժ/պ Վազգեն Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ՝ նշված փոփոխությունը կնպաստի հասարակական տրանսպորտի երթևեկության անընդհատության ապահովմանը, որը կլուծի հասարակական տրանսպորտի հետ կապված մի շարք խնդիրներ:

«Նշված պողոտայում հասարակական տրանսպորտը կերթևեկի միայն առաջին առանձնացված գծով, կունենա առավելություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, օրվա պիկ ժամերին կերթևեկի առանց խցանումների: Կբացառվի ավտոբուսների վազանցը՝ առանձնացված գծերում»,- մանրամասնեց Վազգեն Հարությունյանը:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ խոսեց գծանշումների մասին՝ ասելով. «Փոսերի միջով էլ գծանշումներ են արվում մեկ-մեկ, խնդրում եմ, հետևեք, որ նման բան չկատարվի: Զեկուցեք, որ աշխատանքը կատարված է. հետո պարզվի՝ փոսի ջրի միջով է սպիտակ գիծն ացնում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս