
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները հունիսի 8-ին Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Տաշիրի բաժին են ներկայացրել 57-ամյա Արշակ Մ.-ին: Նա 1998 թ. հոկտեմբերի 28-ից ՌԴ Կալուգայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 102-րդ, 146-րդ և 189-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: