Որպեսզի տակի կոռուպցիոն սխեմաները վերացնենք՝ պետք է արագ անենք. Փոխքաղաքապետ

Մեկ շաբաթում ինքնակամ շինությունների մասով 126 որոշման նախագիծ է կազմվել, իսկ տարվա սկզբի ամիսներին եղել է 40-ը:

«Միայն նախորդ շաբաթ՝ 126: Այս տեմպը պետք է շարունակենք պահպանել, մարդկանց օրենքով հասանելիք օրինականացումներն էլ պետք է ապահովենք՝ չվախենալով որևէ բանից, որովհետև մարդիկ հստակ ակնկալիք ունեն, մենք էլ օրենքով սահմանել ենք, թե այդ ակնկալիքն ինչի շրջանակներում կարող է լինել: Եվ որպեսզի հավելյալ, տակի հնարավոր կոռուպցիոն սխեմաները վերացնենք, պետք է այդ պրոցեսն ավելի արագ անենք:

Ինչքան ձգում էինք այդ ամիսների ընթացքում, այնքան հնարավոր կոռուպցիոն մեխանիզմներն այդ միջավայրում ավելի լավ էին զարգանում:

Ինչո՞ւ է 40 գործ եղել: Դա էլ է պետք հասկանալ: Ինչո՞ւ է հնարավոր մեկ շաբաթում 126 գործը առաջ տալ,  իսկ նախկինում ամիսը մի քանի հատիկ գործ էինք անում»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ  Տիգրան Ավինյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս