Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն այսօր մահացել է։
Տնտեսվարողները հաճարը կարող են ձեռք բերել կիլոգրամը 393 դրամով:Ցանկացողները կարող են դիմել ԱՀ ԳԳԱ հիմնադրամ՝ իրենց հետ ունենալով ձեռնարկության տնօրենի անձնագրի պատճենը և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը:
2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 224 զոհ։
Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները
Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն:
Արցախում 4 ամսական երեխային, ով վերակենդանացման բաժանմունքում է, ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանների» կողմից ճանապարհը 8 օր է՝ փակ պահելու պատճառով չեն կարողանում Երևան տեղափոխել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Արևիկ» մանկական բժշկական կենտրոնի բժիշկ Հասմիկ Վերդյանը:
Այս պահին կարևոր է մեր միասնականությունը՝ մեր ուզածը, մեր սեփական տանն ապրելն է. արցախցի
168.am-ի հետ զրույցում Արցախի առողջապահության նախարարի խոսնակ Անգելինա Իսախանյանն ասաց, որ այս պահին 11 հոգի ծանր վիճակում գտնվում են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում, նրանցից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:
Մեր կողմից ևս մեկ անգամ աջակցություն ենք հայտնում Արցախի մեր հայրենակիցներին՝ մինչև վերջ ձեր կողքին ենք, մեզ պարտադրում է նաև մեր որդիների արյան կանչը։
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 8 դեղատներում որոշ դեղերի, մանկական կերերի և տակդիրների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (16.12.2022թ.) համեմատ, արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գների նվազեցում։
Հընթացս արարողության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք է վերառաքել առ Աստված Հայաստան ու Արցախ մեր հայրենիքի խաղաղության և համայն հայ ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։
Նա տառապում էր ծանր հիվանդությամբ։
Սա այն պահը չէ, որ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր, ո՛չ։ Մենք ունենք պատմություն, հզոր ենք այդ պատմությամբ, մեր անցյալով, և յուրաքանչյուր հայ առաջին հերթին պետք է մտածի, որ չկա հայ ազգ՝ առանց Արցախ, չկա հայ ազգ՝ առանց Հայաստան, սա մեր պատմությունն է, և ես չեմ պատկերացնում՝ հայ լինենք և անցյալով խոսենք Արցախի մասին։
Ջիվան Ավետիսյանի հետ պտտվում ենք ու զրուցում երեխաների հետ:
Մարտակերտի Մշակույթի տանը պետնախարարն ու պատգամավորները հանդիպում են ունեցել շրջանի վարչակազմի, հիմնարկ-ձեռնարկությունների, տարբեր հաստատությունների ներկայացուցիչների ու բնակչության հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Արցախի անվտանգությանը, Ադրբեջանի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարմանն ուղղված քայլերին ու ելքերին:
Արցախում սկսվել են տեխնիկական աշխատանքները
2020թ. նոյեմբերին տնից արցախցի ռեփեր Լյոկան՝ Վալերի Ղազարյանը, վերցրեց եղբոր երեխաների դասագրքերը, հին լուսանկարները, հիշողությունները, դռան վրա նռնակներ դրեց ու հեռացավ Նոր Մարաղայից: Այնտեղ նա թողեց ամենաթանկը՝ մոր և եղբոր շիրիմներն ու նպատակով տնկված նռան այգին: Պատերազմից հինգ տարի առաջ էին նռան այգի տնկել, այս տարի պետք է հավաքեին առաջին բերքը: Չհասցրին: Եղբոր երեխաների համար էր այգին, որ բերքից ստացած եկամուտը ծառայեր նրանց կրթության համար:
Արցախում հավատում են՝ 90-ականների նման շրջափակումից հետո ամեն ինչ ավարտվելու է հաղթանակով
Հա ի դեպ շատ շատ տարիներ անլույս ու անգազ և շաբաթը մեկ անգամ՝ մեկ ավտոբուսի հույսով, Քաշաթաղը դիմացավ ու ձևավորվեց որպես շրջան։
Արցախի ամբողջական շրջափակմամբ պայմանավորված՝ 168.am-ի արտակարգ թողարկման Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավապաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանն է:
«Իրավիճակը, իրոք, շատ բարդ է, արդեն լուրջ աղետի շեմին ենք կանգնած»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին՝ ասաց արցախցի երգիչ Վարդան Բադալյանը։
Արդեն 5-րդ օրն է, ինչ մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Կարմիր խաչի առաքելությունն Արցախում մարդասիրական հարցերի շուրջ քննարկումների մեջ է կողմերի հետ
«Ես այստեղ եկել եմ դեկտեմբերի 6-ին, մայրս էր մահացել: Երեխաս ամսի 10-ին վերադարձավ Արցախ՝ դպրոց հաճախելու համար, ես մնացի, որ մի քանի օրից վերադառնամ: Արդեն 6 օր է՝ ճանապարհը փակ է, ոչ մի կերպ չեմ կարողանում վերադառնալ: Անձնական վիշտս դրել եմ մի կողմ, և ամբողջ ուղեղս հիմա աշխատում է մի ուղղությամբ՝ կարողանամ րոպե առաջ հասնեմ իմ երեխային»,- 168TV-ի հետ զրույցում ասաց արցախցի Աննա Մանգասարյանը:
«Արդեն 1 շաբաթ է, մեր աղջկան չենք տեսել, կարոտում ենք, ուզում ենք ճանապարհը շուտ բացվի, գա հասնի մեզ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչ Աղավնի Բալասանյանը, որ դեկտեմբերի 12-ից գտնվում է Արցախում՝ շրջափակման մեջ։
Հրանտ Թոխատյանի ուղերձը՝ աջակցություն Արցախին
Մեր զոհված տղաների արած գործը մեզ համար մեծ արժեք է՝ չենք հանձնվելու. Արցախցի դպրոցականներ
«Ուժեղ ենք, պինդ ենք». Արցախցիները՝ ստեղծված իրավիճակի մասին
Հինգերորդ օրն է՝ Ադրբեջանը փակ է պահում Բերձորի միջանցքը՝ Արցախը կտրելով արտաքին հաղորդակցության բոլոր հնարավորություններից։ 120 հազար արցախահայեր կանգնած են հումանիտար աղետի շեմին, ծանր վիճակում գտնվող հիվանդները, որոնց կյանքին վտանգ է սպառնում, չեն կարողանում տեղափոխվել Հայաստան։