Բաժիններ՝

Ոստան գյուղում ավտոմեքենան բախվել է գնացքին. տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 12-ին՝ ժամը 03:35-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գնացքին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտաշատ-Ոստան ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի տարածքով անցնող երկաթգծի վրա, բախվել են Toyota Prado մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1987 թ.) և բեռնատար գնացքը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Գ. Ս․-ն և ուղևոր Ռ․ Վ․ Թ․-ն (ծնված 1977 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) հոսպիտալացվել են «Արտաշատի» ԲԿ, որտեղ բժիշկները Ռ․ Վ․ Թ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ. Ս․-ն հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031