Բաժիններ՝

Հրդեհ Արցախի Եմիշճան համայնքում. այրված տանը հայտնաբերվել է 62-ամյա տանտիրոջ մարմինը

Արցախի փրկարար ծառայությունը հայտնում է, որ մարտի 12-ին` ուղիղ կեսգիշերին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, Եմիշճան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին։ Նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Այնուհետև, հաշվի առնելով հրդեհի ծավալը, ժամը 00։15-ին ևս մեկ մարտական հաշվարկ մեկնել է օգնության։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։20-ին, լիամարվել` 03։00-ին։

Մասնակիորեն այրվել է երկհարկանի տունը, որի 2-րդ հարկի ննջասենյակում հայտնաբերել է 62-ամյա Վ.Ղ.-ի դին։

Նախնական տվյալներով, հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել վառելափայտով ջեռուցվող վառարանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031