
Բախվել են «Օպել», երկու «Տոյոտա», «ԲՄՎ» և «Լեքսուս» մակնիշի մեքենաները. կա տուժած

Մարտի 10-ին, ժամը 15.20-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Օպել», երկու «Տոյոտա», «ԲՄՎ» և «Լեքսուս» մակնիշի մեքենաներ: «Լեքսուսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: