Բաժիններ՝

Գևորգ Պետրոսյանը սթափության վիճակի ստուգումից չի հրաժարվել. Րաֆֆի Ասլանյանը` ոստիկանությանը

Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել Գևորգ Պետրոսյանի հետ կապված միջադեպի մասին՝ փորձելով արդարացնել պարեկների գործողությունները։ Նախ, անհասկանալի է, թե ի՞նչ է նշանակում ավտոմեքենան «անկանոն վարել», ինչպի՞սի իրավախախտում է այն, ո՞ր իրավական ակտով է սահմանված, ընդ որում՝ նույն հարցադրումները պարեկների հետ զրույցում արել է անձամբ Գևորգ Պետրոսյանը։ Բացի այդ, Գ.Պետրոսյանը սթափության վիճակի ստուգումից չի հրաժարվել, ինչը միանշանակ կհաստատվի քրեական վարույթի ընթացքում, ավելին՝ պարեկների առաջարկությամբ, նրանց հետ, ստուգման նպատակով գնացել է համապատասխան բժշկական կենտրոն։ Եվ ամենաուշագրավն այն է, որ նույնիսկ ոստիկանության հաղորդագրությունից է ակնհայտ, որ Գ.Պետրոսյանը որևէ հանցանք չի կատարել, այդ թվում՝ պարեկների նկատմամբ բռնություն չի գործադրել, ինչի անմիջական կասկածով ներկայումս ձերբակալված է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031